![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fa/Viola_Davis_June_2015.jpg/640px-Viola_Davis_June_2015.jpg&w=640&q=50)
Վիոլա Դևիս
From Wikipedia, the free encyclopedia
Վիոլա Դևիս (անգլ.՝ Viola Davis, օգոստոսի 11, 1965(1965-08-11)[1][2], St. Matthews, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[3])[11], ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր։ Առաջին անգամ նկարահանվել է 1996 թվականին։ Առավել հայտնի է դարձել՝ կատարելով Էյբլին Կլարկի դերը «Սպասուհի» ֆիլմում։ իր դերասանական կարիերայի ընթացքում հասցրել է արժանանալ է ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր «Օսկար» մրցանակի, «Էմմի» մրցանակի (Primetime Emmy Award), երկու Թոնի մրցանակի։ Դերասանական արվեստի եռակի թագի արժանացած ամենաերիտասարդ դերասանն է և այդ պարգևների եռյակը նվաճած առաջին աֆրոամերիկացին[12][13]: Թայմ ամսագիրը նրան երկու անգամ՝ 2012 թ. և 2017 թ., ներառել է իր կազմած «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկ»-ում[13]։ 2017 թվականին Հոլիվուդի փառքի ճեմուղում հանդիսավորությամբ բացվել է Վիոլա Դևիսի աստղը[14]։ 2020 թվականին The New York Times-ը նրան 9-րդ տեղն է հատկացրել իր պատրաստած «21-րդ դարի 25 մեծագույն դերասանների ցանկ»-ում[15]։
![]() անգլ.՝ Viola Davis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1965(1965-08-11)[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | St. Matthews, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Rhode Island College?, Ջուլիարդ դպրոց[4], Central Falls High School? և Circle in the Square Theatre School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Julius Tennon?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |