![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Mrmcmahon092407.jpg/640px-Mrmcmahon092407.jpg&w=640&q=50)
Վինս ՄակՄահոն
From Wikipedia, the free encyclopedia
Վինսենթ Քենեդի ՄակՄահոն (անգլ.՝ Vincent Kennedy McMahon, ծնվ.՝ օգոստոսի 24, 1945 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) պրոմոտեր, սպորտային մեկնաբան, ֆիլմերի պրոդյուսեր, կինոդերասան և հազվադեպ հանդես եկող պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment» (WWE) սպորտային ժամանցի կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր կոմիտեի տնօրենը։ Իննսունականների ավարտին ձեռք բերելով նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպություններին՝ ՄակՄահոնի ընկերությունը մինչ այժմ համարվում է խոշորագույն առաջատարը սպորտային ժամանցի ասպարեզում, որի եկամուտը միայն 2012 թվականի վերջնահաշվարկով կազմել է 659,33 միլիոն ԱՄՆ դոլար[5]։
Վինս ՄակՄահոն Vince McMahon | |
---|---|
![]() ՄակՄահոնը 2007-ին | |
Ծնվել է | օգոստոսի 24, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսային Կարոլինայի համալսարան |
Կարողություն | ![]() |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, մեկնաբան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ring announcer, professional wrestling promoter և booker |
Աշխատավայր | World Wrestling Federation, WWE և World Championship Wrestling |
Ամուսին | Լինդա ՄակՄահոն (1966-այժմ) |
Ծնողներ | Վինս ՄակՄահոն ավագ Վիկի Հ. Էսքյու |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Շեյն ՄակՄահոն (ծ. 1970) Ստեֆանի ՄակՄահոն (ծ. 1976) |
Կայք | corporate.wwe.com/who-we-are/leadership#vincent-k-mcmahon |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Vince_McMahon_Walk_of_Fame.jpg/640px-Vince_McMahon_Walk_of_Fame.jpg)
Ռեստլինգային շոուներում ՄակՄահոնը հանդես է գալիս Պարոն ՄակՄահոն ռինգային/հեռուստատեսային անվամբ։ Որպես ժամանակ առ ժամանակ հանդես եկող ռեստլեր, ՄակՄահոնը երկու անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն (ECW և WWF վարկածներով), ինչպես նաև հաղթանակ տարել 1999 թվականին անցկացված «Թագավորական մարտում»։
Ամուսնացած է Հանրապետական կուսակցության սենատորուհի Լինդա ՄակՄահոնի հետ։ Ամուսինները Արևելյան Կարոլինայի համալսարանի շրջանավարտներ են։
Ունի սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։