Վինկրիստին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Վինկրիստին, կամ այլ կերպ լեյրոկրիստին, վաճառքային անունը՝ Օնկովին, քիմիոթերապևտիկ դեղ, որը կիրառվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար[2]։ Դրանցից են սուր լիմֆոցիտային լեյկեմիան, սուր միելոիդ լեյկեմիան, Հոջկինի լիմֆոման, նեյրոբլաստոման, թոքի մանր բջջային քաղցկեղը և այլն[2]։ Այն կիրառում են ներերակային ձևով[2]։
Վինկրիստին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄₆H₅₆N₄O₁₀ |
Մոլային զանգված | 1,4E−24 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 57-22-7 |
PubChem | 5978 |
EINECS համար | 200-318-1 |
SMILES | CCC1(CC2CC(C3=C(CCN(C2)C1)C4=CC=CC=C4N3)(C5=C(C=C6C(=C5)C78CCN9C7C(C=CC9)(C(C(C8N6C=O)(C(=O)OC)O)OC(=O)C)CC)OC)C(=O)OC)O |
ЕС | 200-318-1 |
ChEBI | 5758 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հիվանդների մեծ մասը վինկրիստինով բուժման ընթացքում ունենում են որոշ կողմնակի երևույթներ[2]։ Հաճախ այն առաջացնում է զգայության փոփոխություններ, մազաթափություն, փորկապություն, քայլքի դժվարացում և գլխացավեր[2]։ Ծանր կողմնակի երևույթներից են նեյրոպաթիկ ցավը, թոքերի վնասումը կամ լեյկոցիտների քանակի նվազումը, ինչը բարձրացնում է վարակման ռիսկը[2]։ Հղիների կողմից կիրառման դեպքում կարող է դիտվել պտղի վնասում[2]։ Այն կանգնեցնում է բջիջների նորմալ բազմացումը[2]։
Վինկրիստինը առաջին անգամ սինթեզվել է 1961թ․[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[4]։ Զարգացող երկրներում դեղի 1 դեղաչափի արժեքը կազմում է 1․80-42․60 ԱՄՆ $[5]։ Այն վինկա ալկալոիդ է, որը կարելի է ստանալ Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից[3]։