From Wikipedia, the free encyclopedia
Վինի Թուխ (ռուս.՝ Винни-Пух), խորհրդային նկարված մուլտֆիլմ, Ալեքսանդր Միլնի համանուն հեքիաթի էկրանավորումը։
Վինի Թուխ ռուս.՝ Винни-Пух | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ, մանկական ֆիլմ, երաժշտական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Կերպարներ | Վինի Թուխ և Դնչիկ |
Հիմնված է | Վինի Թուխ |
Շարքի մասն է | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Ռեժիսոր | Ֆյոդոր Խիտրուկ |
Սցենարիստ | Բորիս Զախոդեր |
Հնչյունավորում | Եվգենի Լեոնով, Իա Սավվինա, Վլադիմիր Օսենև, Էրաստ Գարին, Զինաիդա Նարիշկինա և Անատոլի Շչուկին |
Պատմող | Վլադիմիր Օսենև[1] |
Բեմադրող նկարիչ | Էդուարդ Նազարով |
Երաժշտություն | Մեչիսլավ Վայնբերգ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 11 րոպե |
Շարք | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Թվական | 1969 և հուլիսի 19, 1969[2] |
Մուլտֆիլմերն են.
Գլուխ I, որտեղ մենք ծանոթանում են Վինի Թուխի և մի քանի կասկածելի մեղուների հետ:
Վաղուց, շատ վաղուց, կարծես անցյալ շաբաթ օրը, մի երկրում ապրել է Վինի Թուխ արջուկը։ Իսկ ինչո՞ւ է հենց այդ անունով։ Որովհետև նրա դռան վրա գրված է «Վինի Թուխ», իսկ նա ապրում է այդտեղ։ Մի անգամ Վինի Թուխը գնում է անտառ, որպեսզի մի քիչ նախաճաշի՝ նա միշտ չէր լավ ուտում և խմում։ Բացի այդ, նա բանաստեղծ էր և ազատ ժամանակ բանաստեղծություններ ու նույնիսկ երգեր էր գրում...
Անհանգիստ արջուկը քայլում էր անտառով և երգում երգեր, հանդիպում է Մեծ-ավելի մեծ կաղնուն, որի վրա՝ բարձրում, կար մեղր և մեղուներ։ Սկզբից ինքը, իսկ հետո օգնության է կանչում իր ընկեր խոզուկ Դնչիկին, արջուկ Վինի Թուխը մտածում է խորամանկ ելքեր, անհաջող փորձում է հասնել մեղրին։
Ինչպես վերհիշում է մուլտֆիլմի ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկը, մուլտֆիլմի գլախվոր հերոսի՝ Վինի Թուխի ձայնի հնչյունավորման դերասանի ընտրության ժամանակ եղել են դժվարություններ։
Փորձել են շատ դերասանների, բայց ոչ ոք չի համապատասխանել։ Փորձել են Եվգենի Լեոնովին[4][5], բայց նրա ձայնը նույնպես չափազանց ցածր է եղել և մուլտֆիլմ ստեղծողը նրան չի ընդունել։ Ապա ձայնային օպերատոր Գեորգի Մարտինյուկն անսպասելի առաջարկել է որոշ չափով արագացնել ձայնի ընթացքը ֆիլմում. արդյունքը եղել է նկատելի։ Ձայնը ճիշտ բնույթի էր։ Նույն տեխնիկան օգտագործել են այլ մուլտիպլիկացիոն հերոսների համար ևս։
Ինչպես Իյա Սավինան խոստովանել է, երբ նա ստեղծել է Դնչիկի կերպարը, ինքը մի փոքր նմանակել է Բելլա Ախմադուլինիայի դերակատարմանը «Ապրում է այդպիսի երիտասարդ» ֆիլմում[4][5][6]։
Մուլտֆիլմի գեղարվեստական լուծումը միավորում է հետին պատկերների «մանկական» նկարները (օրինակ՝ հետին պլանում երևում եմ հսկայական խխունջներ, ճպուռներ, որոնք նստած են հսկայական սնկերին, ծառերի, որոնց վրա միաժամանակ աճում են խնձորներ, սալորներ և այլ մրգեր) և կերպարների նկարների այդ ժամանակի համար զարգացած սահուն գունանցումներ (անհետացել է երկրորդ մասում)։ Գործողությունները տեղի են ունենում մի հարթության վրա, ինչպես Ֆյոդոր Խիտրուկի մյուս աշխատանքներում։
Ներածական ենթագրերի շուրջ ևս ներկայացվում են «մանկական» թիթեռների, ձկների ու թռչունների և այլնի նկարներ։
Դերասան | Դեր |
---|---|
Եվգենի Լեոնով | Վինի Թուխ |
Իյա Սավինա | Դնչիկ |
Անատոլի Շչուկին | Ճագար |
Էրաստ Գարին | Իա-Իա |
Զինաիդա Նարիշկինա | Բու |
Վլադիմիր Օսենև[4] | Հեղինակ |
Վինի Թուխի բոլոր երեք մուլտֆիլներում էլ կան խոսակցական հումորային մեջբերումներով։
Մուլտֆիլմում (ինչպես նաև շարունակություններում) բացակայում է Քրիստաֆեր Ռոբինը, դրա համար Վինի Թուխը և նրա ընկերները չեն ապրում տղայի երևակայության մեջ, այլ նրանք գոյություն ունեն որպես անկախ էակներ։ Քրիստաֆեր Ռոբինի դերը բաժանվել է Ճագարի և Դնչիկի միջև[7]։
Մուլտֆիլմի երգեր թողարկել է «Մեղեդի» կազմակերպությունը «Երգեր մուլտֆիմներից» հավաքածուի մեջ մանկական սկավառակների վրա (Դ-00030781 և այլն), ժապավենային գլանների և «Սվեմա» կոմպակտ-սկավառականերով։ 1990-ական թվականներին երգերը թողարկվել են «Ապրելևկա Սաունդ» թիթեղիկների, ձայնասկավառակների և կոմպակտ-սկավառակների վրա, ավելի ուշ՝ այլ ընկերությունների ժապավենների և ձայնասկավառակների, առաջին հերթին՝ «Տվիկ Լիրեկի»։
1995 թվականին թողարկվել է Վինի Թուխ մուլտսերիալի աուդիո հեքիաթը Ալեքսանդր Պոժարովի հնչյունավորմամբ, «Տվիկ Լիրեկ» ընկերության ձայնասկավառակներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.