Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)

քաղաք Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia

Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)map

Վիներ Նոյշտադտը (գերմ.՝ Wiener Neustadt, բավ․՝ Weana Neistod), հողային ենթակայության քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Ըստ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների բնակչությունը կազմում է 39.652 մարդ։ Ունի 60,96 կմ² տարածք։ Վարչատարածքային համարը` 30 401։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Վիներ Նոյշտադտ
գերմ.՝ Wiener Neustadt[1]
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՀամայնքՍտորին Ավստրիա
Հիմնադրված է1194 թ.
Մակերես60,94 կմ²
ԲԾՄ265 մետր
Բնակչություն44 820 մարդ (հունվարի 1, 2018)[2]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ
Հեռախոսային կոդ2622[3][4]
Փոստային դասիչ2700[5]
Ավտոմոբիլային կոդWN
Պաշտոնական կայքwiener-neustadt.at
Thumb
Վիներ Նոյշտադտ (Ավստրիա) (Ավստրիա)
Փակել

Պատմություն

Ավստրիական պատմության մեջ Վիներ Նոյշտադտը խաղացել է կարևոր դեր[6]։ Հիմնադրվել է 1190 թվականին Լեոպոլդ VI-ի կողմից։ Քաղաքը շատ տիրակալների նստավայրն է եղել։ Այստեղ են ծնվել Ֆրիդրիխ III և Մաքսիմիլիան I կայսրերը։ Վերջինը թաղված է քաղաքում գտնվող եկեղեցում։ Թուրքերի հետ պատերազմի ժամանակ քաղաքին սպառնում էր թշնամու մեծ բազմությունը[7]։ Քաղաքը վերապրել է 1529 և 1683 թվականների պաշարումները։ Կործանիչ հրդեհներից բացի, Վիներ Նոյշտադտն իր գոյության ամբողջ ընթացքում նաև դիմակայել է երկրաշարժերին։ Քաղաքի համար ճակատագրական էր 1768 թվականի երկրաշարժը։ 1834 թվականի խոշոր հրդեհից հետո Վիներ Նոյշտադտը վերակառուցվել է, քաղաքի հին պարիսպներն ու պատերը թաղվել են, սակայն պահպանվել են մի քանի պատմամշակութային շինություններ, օրինակ՝ հին դքսական (ապա` կայսերական) ամրոցը, որտեղ 1752 թվականից գործել է Մարիա Թերեզայի հիմնած Ռազմական ակադեմիան։

Քաղաքական իրավիճակ

2010 թվականի տվյալներով քաղաքապետը Բերնհարդ Մյուլերն է (ԱՍԴԿ)։ Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 40 տեղից.

  • Ավստրիայի սոցիալ դեմոկրատական կուսակցություն (ԱՍԴԿ)` 21 տեղ
  • Ավստրիայի ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ)` 10 տեղ
  • Ավստրիայի ազատության կուսակցություն (ԱԱԿ)` 4 տեղ
  • SLUKA կուսակցություն` 3 տեղ
  • WNA կուսակցություն` 1 տեղ
  • Կանաչների կուսակցություն` 1 տեղ։

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.