քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Վինբլաստին, վաճառքային անունը Վելբան, քիմոթերապևտիկ դեղ, սովորաբար այլ դեղերի հետ միասին օգտագործվում է տարբեր տեսակի քաղցկեղների բուժման համար բուժման համար[2]։ Դրանք են՝ Հոջկինի լիմֆոման, ոչ մանրաբջջային թոքի քաղցեղը, միզապարկի, գլխուղեղի քաղցկեղները, մելանոման և ամորձու քաղցկեղը[2]։ Այն կիրառվում է ներերակային ձևով[2]։
Վինբլաստին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄₆H₅₈N₄O₉ |
Մոլային զանգված | 1,3E−24 կիլոգրամ[1] գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 865-21-4 |
PubChem | 241903 |
EINECS համար | 212-734-0 |
SMILES | CCC1(CC2CC(C3=C(CCN(C2)C1)C4=CC=CC=C4N3)(C5=C(C=C6C(=C5)C78CCN9C7C(C=CC9)(C(C(C8N6C)(C(=O)OC)O)OC(=O)C)CC)OC)C(=O)OC)O |
ЕС | 212-734-0 |
ChEBI | 211446 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հիվանդների մեծ մասը վինբլաստինով բուժման ընթացքում ունենում են որոշ կողմնակի երևույթներ[2]։ Հաճախ այն առաջացնում է զգայության փոփոխություններ, մազաթափություն, փորկապություն, ախորժակի կորուստ և գլխացավեր[2]։ Ծանր կողմնակի երևույթներից են արյան բջիջների քանակի նվազումը և դժվարաշնչությունը[2]։ Այն չպետք է տրվի բակտերիալ վարակ ունեցող հիվանդներին.[2]: Հղիների կողմից կիրառման դեպքում կարող է դիտվել պտղի վնասում[2]։ Այն կանգնեցնում է բջիջների նորմալ բազմացումը[2]։
Վինբլաստինը առաջին անգամ սինթեզվել է 1958 թվականին[3]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[4]։ 2014 թվականին զարգացող երկրներում դեղի 1 դեղաչափի արժեքը կազմում է 7.70-31.70 ԱՄՆ դոլլար[5]։ Մեծ Բրիտանիայում դեղի արժեքը 10 մգ-ի համար կազմում է 13.09 ֆունտ[6]։ Այն պաշտոնապես առաջին անգամ ստացել են Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից[7]։
Վինբլաստինը մի քանի քիմիոթերապևտիկ սխեմաներում է ներառված,, օրինակ`Հոջկինի լիմֆոմայի համար նախատեսված ABVD սխեմայում։ Այն օգտագործվում է նաև հիստիոցիտոզի բուժման համար, ըստ Հիստիոցիտոզի ասոցիացիայի ուղեցույցների։
Կողմնակի ազդեցություններից է մազաթափությունը, լեյկոցիտների և թրոմբոցիտների կորուստը, ստամոքս-աղիքային խնդիրները, բարձր զարկերակային ճնշումը, գերքրտնարտադրությունը, ընկճախտը, մկանային կծկումները, գլխապտույտը և գլխացավերը[8]։
Վինբլաստինը վինկա ալկալոիդ է[9][10][11] և վինկրիստինի քիմիական համարժեքը[12][13]։ Այն կապվում է տուբուլին սպիտակուցին և ընկճում է միկրոխողովակների աշխատանքը[14]։ Այն M փուլում գտնվող բջջային ցիկլի արգելակիչ է, խանգարում է միկրոխողովակների աշխատանքը և միտոտիկ ցիկլի անաֆազային փուլի խաթարում է առաջացնում։ Տոքսիկությունը ներառում է ոսկրածուծի գործառույթի ընկճումը, որը դեղաչափ կախյալ է, ստամոքս-աղիքային վնասումը, բշտիկների և խորը խոցերի ձևավորումը։ Վինբլաստինի կրիստալները կազմված են ամուր չպոլիմերիզացված տուբուլինից կամ միկրոխողովակներից[15]։
Վինբլաստինը արդյունավետ քիմիոթերապևտիկ դեղ է, հատկապես բլեոմիցինի և մեթոտրեքսատի հետ VBM սխեմայով IA or IIA աստիճանի Հոջկինի լիմֆոմայի բուժման համար։ Վինբլաստինի հետ կիրառումը թույլ է տալից իջեցնել բլեոմիցինի դեղաչափը, նվազեցնել տոքսիկությունը և երկարաձգել քիմիոթերապիաների միջև ընկած ժամանակահատվածը[16]։
Միկրոխողովակների աշխատանքը խաթարող դեղերը՝ վինբլաստինը, կոլցեմիդը և նոկոդազոլը, ունեն ազդեցության երկու մեխանիզմ[17]։ Շատ ցածր խտության դեպքում ճնշում են միրոխողովակների շարժողականությունը, իսկ բարձ խտության պարագայում նվազեցնում են պոլիմերային զանգվածը։ Վերջին հետազոտությունները փաստում են, որ դեղերը առաջացնում են նաև միկրոխողովակների մասնիկներ՝ միկրոխողովակների բացասական ծայրը խթանելով։ Դեղաչափ կախյալությունը փաստող հետազոտություններում նշվում է, որ խթանված միկրոխողովակների մասնիկները կորելացվում են բջջատոքսիկության հետ[18]։
Վինբլաստինը սինթեզվում է Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից և դրա նախորդներից՝ կատարանտինից և վինդոլինից։ Մզվածքը թանկ է և քանակը քիչ է, չնայած դրան արագ ստացման համար ինքնաօքսիդացիայից զուրկ դեղը հնարավոր է ստանալ։ Վինբլաստինի ստերեոսելեկտիվ սինթեզը վերջին ժամանակներս զգալի քննարկվում է, քանի որ իզոմերների բնական խառնուրդը C16’S, C14’R ստերեոքիմիապես ակտիվ վինբլաստինի տնտեսական աղբյուրը չէ։ Սկզբում սինթեզը կախված է ստերեոսելեկտիվ Շարպլեսի էպօքսիդացման ռեակցայից, որը ձևավորում է ստերեոքիմիական կետը C20-ում։ Ցանկալի կոնֆիգուրացիան C16-ի և C14-ի շուրջ ուղղվում է հետգա քայլերի ընթացքում։ Այս ճանապարհով ստեղծված վինբլաստինը առաջանում է մի քանի ցիկլացման ռեակցիաների արդյունքում, որից ստացվում է պահանջվող ստերեոքիմիական կառուցվածքը։ Ամբողջ արտադրանքը կազմում է 22% ավելին, որը ավելի նպատակահարմար է, քան բնական աղբյուրից պատրաստված մզվածքը, որի քանակը կազմում է մոտ 10%[19]։ Ստերեոքիմիական կառուցվածքը վերահսկվում է խիրալ մասնիկների խառնուրդի (Շարպլեսի կատալիզ) և ռեակցիայի պայմանների միջոցով՝ ջերմաստիճան և ընտրողական էնանտիպոր մասնիկներ[20]։
Վինբլաստինը առաջին անգամ սինթեզվել է Ռոբերտ Նոբելի և Չարլզ Թոմաս Բիրի կողմից Արևմտյան Օնտարիո համալսարանում`Մադագասկարում աճող բաց երկնագույն Catharanthus roseus -ից։ Իր քիմիոթերապևտիկ ազդեցությունը առաջին անգամ ենթադրվել է, երբ այդ բույսի մզվածքը ներարկվել է ճագարներին շաքարային դիաբետի համար (ժողովրդական միջոց էր դիաբետի համար)։ Ճագարները սատկցին բակտերիալ վարակից, քանի որ լեյկոցիտների թիվը նվազել էր և հենց այդ ժամանակ հասկացան, որ այն արդյունավետ է լիմֆոմաների բուժման համար[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.