Վիկտոր Ռոզեն
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Ռոմանովիչ Ռոզեն (ռուս.՝ Виктор Романович Розен, փետրվարի 21 (մարտի 5), 1849[1] կամ մարտի 5, 1849(1849-03-05)[1], Տալլին, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 10 (23), 1908[1] կամ հունվարի 23, 1908(1908-01-23)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս արևելագետ-արաբագետ, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890 թ.)։
1885 թվականից գլխավորել է ռուս, հնագիտական ընկերության արլևելյան բաժանմունքը, հիմնադրել է «Նոթեր ռուսական հնագիտական ընկերության արևելյան բաժանմունքի ամսագիրը։ Ռոզենի գործունեության հետ է կապված արևելագիտության նոր դպրոցի հիմնադրումը։ Լինելով հիմնականում արաբական երկրների ժողովուրդների հոգևոր մշակույթի ուսումնասիրող՝ Ռոզենն անդրադարձել է նաև այդ երկրների քաղաքական պատմությանը։ Կիրառել է պատմական աղբյուրների ուսումնասիրության և տեքստաբանական քննության ժամանակակից մեթոդներ և եղանակներ։ Ուսումնասիրել և հրատարակել է Ռուսաստանի պատմության վերաբերյալ արաբական աղբյուրներ, հրատարակել է պատմիչ Անաիոքացու ժամանակագրության մասերի ծանոթագրված թարգմանությունը։ Երբեմն հաղթահարելով պատմության վերաբերյալ իդեալիստական պատկերացումները՝ տարերայնորեն կանգնել է մշակութային երևույթների մատերիալիստական մեկնաբանման ուղու վրա։ Հանդես է եկել համաշխարհային պատմության ընթացքի ուսումնասիրման մեջ եվրոպակենտրոն տեսության դեմ։