Վիկտորիեն Սարդու (ֆր.՝ Victorien Sardou, սեպտեմբերի 5, 1831(1831-09-05)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3][2] - նոյեմբերի 8, 1908(1908-11-08)[4][5][6][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[3] և Մարլի-լե-Ռուա[2]), ֆրանսիացի թատերագիր[8], ում ստեղծագործությունները տիրապետում էին ֆրանսիական երկրորդ կայսրության ժամանակաշրջանի թատրոններում։ Հեղինակ է շուրջ յոթ տասնյակ թատերգությունների, որոնցից շատերը հատուկ գրվել են ժամանակի ամենամոդայիկ դերասանուհիների՝ Սառա Բեռնարի ու Վերժինի Դեժազեի համար։ Նրա Les Pattes de mouche (1860 թ.) թատերախաղը, որ բնորոշվել է որպես «բարքերի կատակերգություն», երկար ժամանակ համարվել է անթերի կառուցված թատերախաղի նմուշօրինակ[9]։

Արագ փաստեր Վիկտորիեն Սարդուֆր.՝ Victorien Sardou, Ծնվել է ...
Վիկտորիեն Սարդու
ֆր.՝ Victorien Sardou
Thumb
Ծնվել էսեպտեմբերի 5, 1831(1831-09-05)[1][2]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3][2]
Վախճանվել էնոյեմբերի 8, 1908(1908-11-08)[4][5][6][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[3] կամ Մարլի-լե-Ռուա[2]
ԳերեզմանՄարլի-լե-Ռուա
Գրական անունJules Pélissié
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, դրամատուրգ և լիբրետիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[7]
Պարգևներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
ԶավակներPierre Sardou? և Geneviève Sardou?
Thumb
 Victorien Sardou Վիքիպահեստում
Փակել

1863 թվականին Վ. Սարդուն պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով, 1877 թվականին ընտրվել ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս։

Ստեղծագործություններ

Դպրոցն ավարտելուց հետո Վիկտորիենն սկզբնական շրջանում բժշկագիտություն է ուսումնասիրել, այնուհետև դասավանդել է, հոդվածներ գրել ամսագրերի, էժանագին հանրագիտարանների համար[10]։ 1854 թվականին գրել է իր առաջին թատերախաղը, որ կատակերգություն էր։ Սարդուի ստեղծագործությունների երկար շարքում կան վոդևիլներ («Nos intimes»), բարքերի կատակերգություններ («Maison neuve», 1866), կենցաղային դամաներ («Dora», 1877, «Odette», 1881), պատմական կատակերգություններ («M-me Sans-Gêne», 1893) և մինչև անգամ ողբերգություն («Patrie», 1869): 19-րդ դարավերջին Սարդուի շատ թատերգություններ հաջողությամբ ներկայացվել են ոչ միայն ֆրանսիական, այլև ուրիշ երկրների թատրոններում, իսկ նրա «Տոսկա» թատերգության հիման վրա իտալացի համբավավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչինին գրել է իր համանուն օպերան, որ համարվում է նրան մեծ հռչակ բերած, լավագույն գործերից մեկը։

Սարդուի ստեղծագործություններում ակնհայտ դրսևորվել է հեղինակի՝ ինտրիգներ վարպետորեն հյուսելու, անակնկալ, սուր իրավիճակներ, բեմական էֆեկտներ ստեղծելու, հրատապ, մոդայիկ թեմաներ արծարծելու ձիրքը։ XX դարասկզբին նա շատ արագ կորցրել է իր ժողովրդականությունը, անխնա քննադատության ենթակվել (մասնավորապես՝ Բեռնարդ Շոուի կողմից)՝ սյուժետային (դիպաշարային) ստանդարտ քայլերի դիմելու, բեմական նույնանման հնարքներ կիրառելու, գաղափարազուրկ երկեր ստեղծելու համար։ Էմիլ Զոլան էլ իր հերթին գրել է, որ Սարդուն մեկ անգամ արդեն հաջողվածը հաճախ է գործածում իր երկերում՝ վերածելով շաբլոնի և ստեղծագործելիս կողմնորոշվում է ըստ ոչ այնքան պահանջկոտ հասարակության ճաշակի ու թեև դրսևորում է ոգեշնչվածություն, բեմը զգալու ակնառու ունակություն, որոշակի վարպետություն, այնուհանդերձ ի զորու չէ արարելու իրապես նշանակալից, մշտամնա ստեղծագործություն[11]։

Սարդուի կերտած կերպարները սխեմատիկ են, կտրուկ տարաջատվում են դրականների ու բացասականների. առաջինները իդեալականացված են, հերոսականացված, իսկ երկրորդները կատակերգություններում ընդգծված կերպով ծաղրանկարային են, ողբերգություններում՝ նենգադավ չարագործներ։

Սարդուի թատերախաղերի հիման վրա, բացի Պուչինիի «Տոսկա»-ից, գրվել են այլ օպերաներ ևս. Էմիլ Պալադիլի «Հայրենի՜ք»-ը (1886), Ումբերտո Ջորդանոյի «Ֆեդորա»-ն (1898) ու «Մադամ Սեն-Ժան»-ը (1915) և այլն (ընդհանուր առմամբ՝ յոթ մեծածավալ երաժշտական գործ)։ Եվ, բացի այդ, նրա բազմաթիվ ստեղծագործություններ հիմք են հանդիսացել շուրջ յոթ տասնյակ կինոնֆիլմերի նկարահանման համար։

Ուշագրավ փաստեր

  • Սարդուն հրապուրվել է սպիրիտիզմով (ոգեհարցությամբ) և ճանաչված մեդիումի համբավ է ձեռք բերել[12]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.