Վիկի Ադամս
From Wikipedia, the free encyclopedia
Վիկի Ադամս (անգլ.՝ Vicki Adams, նոյեմբերի 16, 1989(1989-11-16), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի կյոռլինգիստուհի։ Հանդես է գալիս Կյոռլինգի Մեծ Բրիտանիայի հավաքականում։ Կյոռլինգով զբաղվում է մանկությունից։ Առաջին մարզիչները եղել են նրա ծնողները։ Նրա ավագ քույրը՝ Քեյ Ադամսը նույնպես կյոռլինգիստուհի է և Շոտլանդիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը[1]։ Վիկին ինքը Մեծ Բրիտանիայի կյոռլինգի հավաքականի կազմում որպես թիմի երկրորդ համար մասնակցել է 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին[2] և դարձել բրոնզե մեդալակիր[3]։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վիկի Ադամս անգլ.՝ Vicki Chalmers | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1989(1989-11-16) (34 տարեկան) |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կյոռլինգիստ |
![]() |
Վիկին սոցիոլոգիա և քրեագիտություն է ուսումնասիրել Ստիրլինգի համալսարանում։
2018 թվականին նա ամուսնացել է[4] Էնդրյու Չալմերսի հետ[5] և վերցրել նրա ազգանունը[6]։ Ներկայումս ամուսնու հետ ապրում է Ստրանրարում կամ Ստիրլինգում[7]։