From Wikipedia, the free encyclopedia
Վիլեմինա Յակոբա վան Գոգ (հոլ.՝ Willemina Jacoba (Wil) van Gogh, առավել հայտնի որպես Վիլ վան Գոգ (հոլ.՝ Wil van Gogh[3]), մարտի 16, 1862[1], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2] - մայիսի 17, 1941[1], Էրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]), նկարիչ-պոստիմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգի և վաճառական Թեոդորուս վան Գոգի փոքր քույրը[4], ֆեմինիստ։
Վիլ վան Գոգ հոլ.՝ Willemina Jacoba (Wil) van Gogh | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ Wil van Gogh |
Ծնվել է | մարտի 16, 1862[1] |
Ծննդավայր | Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2] |
Վախճանվել է | մայիսի 17, 1941[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Էրմելո, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրթություն | Լեյդենի համալսարան |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան |
Հայր | Թեոդորուս վան Գոգ |
Մայր | Աննա Կորնելիա Կառբենտուս |
Wil van Gogh Վիքիպահեստում |
Ծնվել է 1862 թվականին։ Կյանքի սկզբնական շրջանում ապրել է Գրոտ-Զյունդերտների ընտանիքի հետ, խնամել հիվանդներին՝ լինելով բուժքույր։ 1880-ական թվականներին նամակագրություն է ունենում մեծ եղբոր՝ Վինսենթի հետ, ով ապրում էր Ֆրանսիայում։ Եղբոր մահից հետո՝ 1890 թվակականին, նա հիվանդանոցում աշխատանք է ստանում, որտեղ էլ կազմակերպում է «կանանց աշխատանքների ազգային ցուցահանդես» (1898)։ Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունենում՝ բերելով 20 000 գուլդեն։ Այս միջոցներն ուղղվել են Նիդերլանդների կանանց կազմակերպությունների կարիքները հոգալուն։
1902 թվականին Վիլին հոսպիտալացրին և շուտով ուղարկեցին Էրմելոյի հոգեբուժարան՝ թուլամտություն ախտորոշմամբ։ Կինը հոգեբուժարանում է մնացել մոտ 40 տարի և մահացել 1941 թվականի մայիսին՝ Նիդերլանդներում գերմանական բռնակալության ժամանակահատվածում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.