Վիլսոնյան Հայաստան (անգլ.՝ Wilsonian Armenia) հայկական պետություն, որը պետք է ունենար ԱՄՆ 28-րդ նախագահՎուդրո Վիլսոնիիրավարար վճռին, այսինքն՝ արբիտրաժային որոշմանը համաձայն սահմաններ։ Այդ սահմանները նախագահ Վիլսոնը որոշելու էր Սևրի պայմանագրի (օգոստոսի 10, 1920) շրջանակներում։
Վիլսոնյան Հայաստանի օրթոգրաֆիկ պրոյեկցիան
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը ըստ Սևրի պայմանագրի
Հայաստանի քարտեզը՝ Վիլսոնի գծած սահմաններով։
Հայ-թուրքական սահմանը՝ համաձայն Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի։
Սևրյան պայմանագրով առաջարկվող Թուրքիայի բաժանումը։ Երկնագույնով ցույց է տրված Հայաստանին անցնող տարածքը, կապույտ գույնով՝ Հունաստանին անցնելիքը։ Բաց դեղին գույնով ցոյց է տրված Թուրքիային անցնող տարածքը, մուգ դեղինով՝ Քուրդիստանը։ Ուրվագծերով տրված են Մեծ Բրիտանիային (կարմիր), Ֆրանսիային (յասամանագույն) և Իտալիային (կանաչ) անցնելիք տարածքները և նեղուցների ապառազմականացված միջազգային գոտին։