![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Fernsehturm_Vilnius.jpg/640px-Fernsehturm_Vilnius.jpg&w=640&q=50)
Վիլնյուսի հեռուստաաշտարակ
From Wikipedia, the free encyclopedia
Վիլնյուսի հեռուստաաշտարակ (լիտ.՝ Vilniaus televizijos bokštas), հեռուստաաշտարակ Վիլնյուսում, Կարոլինիշկեսի շրջանում, Նյարիս գետի ափին։ Աշտարակի բարձրությունը 326 մ է, շահագործման է հանձնվել 1981 թվականի հունվարի 31-ին։ Աշտարակը Լիտվայի ամենաբարձր շենքն է[1]։ Այնտեղ է գտնվում Լիտվայի հեռուստառադիոհեռարձակման կենտրոնը։
![]() | |
Տեսակ | հեռուստաաշտարակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիլնյուս |
Վայր | Կարոլինիշկես |
Բարձրություն | 326 մետր |
Շինանյութ | բետոն |
Սեփականատեր | Government of Lithuania? |
Հիմնադրված է | 1980 |
Բացված | հունվարի 31, 1981 |
Պատվիրող | ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Իրադարձություններ | շինարարություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
165 մետր բարձրության վրա կա «Paukščių takas» («Ծիր Կաթին») պտտվող ռեստորան։ Այնտեղ բարձրանալու համար աշխատում է արագընթաց (6 մ/վ արագությամբ) վերելակ, որն այցելուներին գետնի մակարդակից ռեստորան է հասցնում 40 վայրկյանում։ Պտտվող դիտահարթակը պտտվում է 45 րոպեն մեկ և բացում է գեղատեսիլ տեսարան դեպի քաղաքը և նրա շրջակայքը։ Պարզ օրերին տեսանելիությունը կարող է հասնել մինչև Էլեկտրենայ քաղաք` մոտավորապես 40 կմ արևմուտք, որտեղ էլեկտրակայաններն արտադրում էին Վիլնյուսի էլեկտրաէներգիայի մեծ մասը խորհրդային տարիներին։