From Wikipedia, the free encyclopedia
Վիլյամ Ռայթ (անգլ.՝ William R. Wright, հունվարի 20, 1960[1][2][3], Ատլանտա, Ջորջիա), ամերիկյան համակարգչային խաղերի մշակող և դիզայներ, Maxis խաղերի մշակման ընկերության հիմնադիր, իսկ ավելի ուշ նաև «Syntertainment» ընկերության հիմնադիր։ Նա առավել հայտնի է որպես SimCity, The Sims և Spore համակարգչային հանրաճանաչ խաղերի սկզբնական դիզայներ։ Պարգևատրվել է BAFTA մրցանակով[5]։
Վիլյամ Ռայթ անգլ.՝ Will Wright | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա, Ջորջիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Լուիզիանայի պետական համալսարան, Լուիզիանայի տեխնիկական համալսարան, Episcopal High School? և Նոր Դպրոց |
Երկեր | Raid on Bungeling Bay և The Sims |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, հնչյունավորող, Խաղի դիզայներ, video game developer, դիզայներ և նոր մեդիայի արվեստագետ |
Աշխատավայր | Electronic Arts |
Պարգևներ և մրցանակներ | |
Will Wright Վիքիպահեստում |
Վիլյամ Ռայթը ծնվել է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որտեղ ապրել է մինչ ինը տարեկանը։ Հոր մահից հետո ընտանիքը մոր հետ տեղափոխվել է Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաք։ 16 տարեկան հասակում ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռայթը ընդունվեց Լուիզիանայի պետական համալսարան, այնուհետև տեղափոխվեց Լուիզիանայի տեխնոլոգիական համալսարան, որից հետո` Նոր դպրոց։ Սկզբում սովորում էր ճարտարապետություն, մեքենավարություն, ապա սկսեց հետաքրքրվել համակարգիչներով և ռոբոտներով։ «BattleBots»-ում իր աշխատանքից հետո նա քայլեր է ձեռնարկել մարդու և ռոբոտի փոխազդեցության ոլորտում։ Հինգ տարի քոլեջում սովորելուց հետո Ռայթն այդպես էլ չստացավ դիպլոմ։
2003 թվականի փետրվարին հրապարակված հարցազրույցում Ռայթը հայտարարեց, որ խաղերն այնքան շատ ժամանակ են խլում, որ որոշեց, որ միգուցե խաղի զարգացումը իր համար ճիշտ ուղին է։ Ռայթի առաջին խաղն էր Raid on Bungeling Bay ուղղաթիռների արկադան (1984) Commodore 64 համակարգչի համար։
Ռայթը պարզեց, որ Raid on Bungeling Bay-ի նոր մակարդակների մշակումն իրեն ավելի էր դուր գալիս, քան հենց խաղալը։ Հետո նա մշակեց նոր խաղ, որը հետագայում վերածվեց SimCity-ի, բայց դժվարացավ գտնել խաղի համար հրատարակիչ։
1986 թվականին նա հանդիպեց ներդրող Ջեֆ Բրաունին, որը հետաքրքրված էր համակարգչային խաղերի արդյունաբերությամբ։ Հաջորդ տարի նրանք միասին ստեղծեցին Maxis-ը Կալիֆոռնիա նահանգի Ուոլնթ Քրիք քաղաքում։ SimCity-ն (1989) հիթ էր և վաստակեց համակարգչային խաղերի պատմության մեջ ամենաազդեցիկ խաղերից մեկի կոչումը։
SimCity-ի հաջողությունից հետո Ռայթը մշակեց SimEarth (1990) և SimAnt (1991) խաղերը։ Ֆրեդ Հասլամի հետ նա սկսեց SimCity 2000-ի ստեղծումը, մինչդեռ Maxis-ը շարունակում էր թողարկել Sim սերիայի այլ խաղեր։ Ռայթի հաջորդ խաղը SimCopter-ն էր (1996)։ Չնայած այս խաղերից ոչ մեկն այնքան հաջող չէր, որքան SimCity-ն, նրանք ամրապնդեցին Ռայթի՝ որպես «ծրագրային խաղալիքների» դիզայների հեղինակությունը՝ խաղեր, որտեղ հնարավոր չէ հաղթել կամ պարտվել։ 1992 թվականին Ռայթը ընտանիքի հետ տեղափոխվեց Օրինդա՝ Կալիֆոռնիա։
Maxis-ն իր բաժնետոմսերը թողարկել է 1995 թվականին՝ դառնալով հանրային ընկերություն։ IPO-ի շահույթը կազմում էր 38 միլիոն ԱՄՆ դոլար։ Բաժնետոմսը հասավ 50 ԱՄՆ դոլարի, իսկ հետո ընկավ, երբ Maxis-ը հայտնեց վնասի մասին։ 1997 թվականի հունիսին Electronic Arts-ը գնեց Maxis-ը։
90 թվականների սկզբից Ռայթը ցանկանում էր վիրտուալ տիկնիկների տուն ստեղծել՝ SimCity-ի նման, բայց շեշտը դնելով անհատների կյանքի վրա։ Սկզբնապես գաղափարը փոխվեց, երբ ինչ-որ մեկը հուշեց, որ խաղացողը պետք է գնահատվի տան բնակիչների կյանքի որակով։ Այս գաղափարը դժվար էր վաճառել EA-ին, քանի որ մինչ այդ Maxis-ի աշխատակիցների 40%-ը աշխատանքից հեռացվել էր։
EA-ն թողարկել է «The Sims»-ը 2000 թվականի փետրվարին, և դա մինչ այդ պահը Ռայթի ամենամեծ հաջողությունն էր։ Մի պահ այն գերազանցեց Myst-ին՝ որպես պատմության մեջ ամենավաճառվող համակարգչային խաղ, և հանգեցրեց բազմաթիվ փաթեթների և այլ խաղերի ստեղծման։ Ռայթը մշակեց խաղի Multiplayer տարբերակը, որը կոչվում էր The Sims Online, թեև այն բնօրինակի չափ չտարածվեց։
2005 թվականի մարտի 11-ին Խաղի մշակողների համաժողովում իր շնորհանդեսով Ռայթը հայտարարեց նոր խաղի՝ Spore-ի մասին։ Նա օգտագործեց խաղի վրա ընթացող աշխատանքը՝ ցույց տալու տեխնիկա, որը կարող է օգտագործվել խաղերի բովանդակության քանակը նվազեցնելու համար։ Spore-ը թողարկվեց 2008 թվականի սեպտեմբերի 5-ին։
2009 թվականի ապրիլին նա լքեց ընկերությունը։ Պատճառը նրա և EA-ի միջև եղած տարաձայնությունն էր։ Վերջինս ցանկանում էր բարձրացնել ծրագրի շահութաբերությունը` գների բարձրացման միջոցով։ Հետամուտ լինելով շահույթին՝ կորպորացիան մոռանում էր որակի և ստեղծագործական մոտեցման մասին, թեև Ռայթը պնդում էր հակառակը։
2011 թվականին Ռայթը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Անյա Զավարզինայի հետ, որը ծնունդով Վլադիվոստոկից էր։ Նրանք ամուսնացան 2012 թվականին։
2013-ին նրանք հիմնադրեցին Syntertainment-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.