![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/Odin_and_his_brothers_create_the_world.jpg/640px-Odin_and_his_brothers_create_the_world.jpg&w=640&q=50)
Վիլի (սկանդինավյան դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Վիլի[1] (Wille[2]) (սկանդինավյան միֆ)- սկանդինավյան դիցաբանության մեջ առաջին ասերից (աստված) մեկը, որը եղել է Օդինի և Վեի եղբայրը։ Ըստ դիցաբանության, նրանք միասին ստեղծել են երկիրը։
Վիլի | |
---|---|
![]() | |
Տեսակ | ականդինավյան աստված |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Hœnir? |
Անդամակցություն | Ասեր |
Հայր | Բյոր |
Մայր | Բեստլա |
Քույր/Եղբայր | Օդին և Ve? |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Audhumla_by_Abildgaard.jpg/640px-Audhumla_by_Abildgaard.jpg)
Համաձայն սկանդինավյան դիցաբանության, այն ժամանակ երբ չի եղել ո՛չ մարդ, ո՛չ աստված, ծնվել է մի հսկա Իմիր անունով, նրա հետ միասին ծնվել է նաև մի կով՝ Աուդումլա անունով։ Նրա կաթը այնքան էր, որ հերիքում էր նույնիսկ Իմիրին, բայց Աուդումելեն չգիտեր ինչով սնվել, այդ պատճառով նա սկսեց լիզել աղի քարերը և երրորդ օրվա ավարտին լիզելով նա ստեղծեց նոր կենդանի էակ` Բուրի անունով, ինչը նշանակում է ծնող։ Բուրին հետագայում դարձավ բոլոր ասերի նախնին, այսինքն նրանց ծնողը[3] : Բուրին ծնեց տղա, որի անունը դրեց Բյոր, այսինքն՝ ծնված։ Ըստ դիցաբանության Բյորը հետագայում կնության վերցրեց հսկայի աղջկան և նրանք ունեցան երեք երեխա՝ Օդինը, Վեն և Վիլին։