From Wikipedia, the free encyclopedia
Վիթ, կամ եվրոպական եղնիկ (լատին․՝ Dama dama), այծքաղների կարգին պատկանող միջին չափսի կենդանի, տարածված է Եվրոպայում և Հարավարևմտյան Ասիայում։ Հավանական է, որ ի սկզբանե, նրա տարածման շրջանը սահմանափակվում էր Ասիայով, բայց ի շնորհիվ մարդկանց այն տարածվեց աշխարհով մեկ։ Նրան բնորոշ են լայն եղջյուրները, մասնավորապես հասուն արու վիթերի մոտ։
Վիթ |
---|
Գիտական դասակարգում |
|
Լատիներեն անվանում |
Dama dama |
Հատուկ պահպանություն |
Արեալ |
Եվրոպական տեսակների մոտ երկարությունը սկսում է 130 սանտիմետրից մինչև 175 սանտիմետր, ունեն 20 սանտիմետր երկարությամբ պոչ, իսկ հասակը լինում է 80 սանտիմետրից մինչև 105 սանտիմետր։ Քաշը արուների մոտ լինում է 65 կիլոգրամից մինչև 110 կիլոգրամ, իսկ էգերի մոտ՝ 45 կիլոգրամից մինչև 75 կիլոգրամ։ Իրանական մեծ արուների (Dama mesopotamica) մոտ երկարությունը հասնում է ավելի քան 2 մետրի։ Եվրոպական վիթերն ավելի մկանուտ մարմին ունեն ու ավելի կարճ պարանոց և վերջույթներ՝ քան սովորական եղնիկները։ Նրանց եղջերուները ի տարբերություն Միջագետքի եղնիկների կարող են ստանալ բշտիկաձև տեսք։
Եվրոպական վիթերի գունավորումը փոխվում է ըստ տարվա եղանակների։ Ամառը նրանց վերևի մասը ու պոչի ծայրը ներկվում է կարմրա-շագանակագույն գույնով ու սպիտակ կետիկներով։ Ոտքերի ներքևի մասը ավելի բաց է։ Ձմռանը գլուխը, պարանոցն ու ականջները գունավորվում են մուգ շագանակագույն գույնով, մեջքը և կողերը՝ սև գույնով, ներքևի մասը՝ մոխրագույնով։
Եվրոոպական վիթի ապրելակերպը նման է ազնիվ եղջերուի ապրելակերպին, այնուամենայնիվ նա մի փոքր ավելի համեստ և հավատարիմ է հիմնականում սոճիների պուրակների և այգիների նման լանդշաֆտներին։ Նա ավելի քիչ վախկոտ է և զգույշ, սակայն արագությամբ և ճարպկությամբ չի զիջում ազնիվ եղջերուին։ Եղնիկը որոճող և բուսակեր կենդանի է։ Նա սնվում է խոտով և ծառերի տերևներով, երբեմն՝ ծառի կեղևներով, սակայն այնպիսի վնաս չեն հասցնում անտառներին ինչպես ազնիվ եղջերուները։
Զուգավորման ժամանակահատվածը սկսվում է սեպտեմբեր ամսից և տևում է մինչև նոյեմբերի կեսը։ Այս ժամանակ արական սեռի ներկայացուցիչները բարձր ձայներ հանելով կանչում են իգական սեռի ներկայացուցիչներին՝ շեշտը դնելով իրենց տիրույթի իրավունքների վրա։ Ուժեղ արուները հաստատվում են իրենց տիրույթումում՝ փորելով գետնին ոչ խորը փոսեր, որտեղ նրանք պառկում են և ձայներ հանում։ Իգական սեռի ներկայացուցիչները տեղափոխվում են փոքր խմբերով և փնտրում են ամենահզոր վիթերի տարածքները։ Սակայն, ի տարբերություն ազնիվ եղջերուի, արական սեռի ներկայացուցիչը չի քշում իգական սեռի ներկայացուցիչներին նախիրի մեջ և չի խանգարում նրանց մտնել իր տիրույթ։
Հունիսի կեսից մինչև հուլիսի վերջը, 32-շաբաթական հղիությունից հետո, իգական սեռի ներկայացուցիչները հեռանում են խմբից և լույս աշխարհ բերում իրենց ձագերին՝ հիմնականում մեկին, երբեմն՝ երկուսին։ Կաթով կերակրելը տևում է հիմնականում 4 ամիս։ Երիտասարդները սեռական հասունության հասնում են երկուսից երեք տարեկանում։ Նրանց կյանքի միջին տևողությունը կազմում է 30 տարի։ Նորածին ձագուկները երբեմն դառնում են աղվեսների, վարազների և ագռավների զոհերը։
Վիթ նախընտրում է ապրել անտառում՝ բազմաթիվ սիզամարգերով և բաց տարածություններով, բայց կարողանում է լավ բնակություն հաստատել տարբեր ոլորտներում, նույնիսկ հանդիպվում է Նորդերնայ կղզու հյուսիսային ծովի մոտ։ Եզնիկների խմբերի մեծությունը տատանվում է և կախված է տարածաշրջանից և տեղանքից, բայց եզակի դեպքերում խումբը կարող է հասնել 80-ի։
Միջին սառցե դարաշրջանի ընթացքում վիթը տարածված էր ամբողջ Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տարածքում, սակայն սառցե դարաշրջանից հետո իր տարածքը սահմանափակվում էր Փոքր Ասիայով և մի գուցե Հյուսիսային Աֆրիկայով։ Հնում փյունիկացիները, իսկ հետագայում հռոմեացիները վիթերին տանում էին միջերկրյածովյան շրջանի տարբեր երկրներ, ինչպես նաև Գերմանիա, Իտալիա և Իսպանիա։ Արիստոտելը և Պլինիոս Ավագը նշում են նրան, որպես իրանց երկրի մշտական բնակիչ։ Հին դարաշրջանի կենդանու առանձին գտածոներ են պեղել Ալպերի հյուսիսային քաղաքներում, օրինակ՝ Թրիերում։ Միջին դարերում վիթը բերվել է Անգլիա, ապա Դանիայով՝ Կենտրոնական Եվրոպա։ Հարավային Եվրոպայում հանդիպում են Լատվիայում, Լիտվայում և Բելառուսիայի արևելքում՝ հատկապես Պոլեսիեի տարածքում։ Նրանց սկզբում պահում էին փարախներում, իսկ հետո նոր տեղափոխում վայրի բնություն։ Մեր ժամանակներում վիթերին հաճախ պահում են մասնավոր փարախներում՝ որպես սնունդ։ Այս տեսակը նաև տեղափոխվել է Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հյուսիսային Աֆրիկա, Չիլի, Պերու, Արգենտինա, Ճապոնիա և Մադագասկար, որտեղ այսօր նաև ապրում են վայրի տեսակներ։
Միևնույն ժամանակ իր բնական ապրելավայրի շատ տարածքներում եղնիկը դարձել է շատ եզակի կենդանի։ 19-րդ դարում այն անհետացել էր Հյուսիսային Աֆրիկայից, 1900 թվականին՝ Հունաստանի տարածքից, իսկ 1950-ական թվականներին՝ Սարդինիայից։ Ասիական մասի իր տարածքըը նույնպես ոչնչացման վտանգի տակ է։
Որոշ կենդանաբաններ համարում են, որ իրանական վիթն (Dama mesopotamica) ու եվրոպական վիթը նույն տեսակն են։ Նախկինում վիթը դասվում էր Իրական եղջերուի ցեղին։
Վիթերը հնուց հանդիսանում են որսի նախընտրելի առարկա։ Նրանք նաև հանդիսանում են նրբագեղության, արագաշարժության և հմայքի խորհրդանիշ։ Հին հունական դիցաբանության մեջ Կերինյան եղջերուն եղել է կախարդական և սուրբ էակ, որը պատկանում էր որսի աստվածուհի Արտեմիսին։
Հունաստանի գյուղատնտեսական ֆերմաներում վիթեր են բուծում՝ միս և կաշի ստանալու համար։ 2002 թվականին վիթը ներառված էր Հունաստանի գյուղատնտեսության ոչ այդքան տարածված կենդանիների ցանկում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիթ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.