Վիետնամական խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Վիետնամական խոհանոցին բնորոշ է ձկնային սոուսի, սոայի սոուսի, բրնձի, թարմ կանաչու, մրգերի ու բանջարեղենի օգտագործումը։ Վիետնամական բաղադրատոմսերն ընդգրկում են կանաչու լայն տեսականի, այդ թվում կիտրոնի սորգ, անանուխ, վիետնամական անանուխ, համեմի և ռեհանի տերևներ։ Վիետնամի բոլոր շրջաններում ուտեստն ավանդաբար մատուցվում է թարմ բանջարեղենով և թաթախման համար սոուսներով։ Մսի համեմատաբար ավելի տարածված տեսակներից են խոզի, հավի, ծովախեցգետնի և այլ ծովամթերքներըը[1]։ Տավարի միսը կիրառվում է ավելի հազվադեպ, հիմնականում ապուրների համար՝ ֆո և հայտնի Bò 7 món (տավարի մսից յոթ հաջորդական ուտեստ)[2]։ Բադի և այծի միսը հանդիպում է ավելի հազվադեպ։ Օձերի, կրիաների, եղնիկների էկզոտիկ միսը հիմնականում օգտագործվում է որպես նախուտեստ ալկոհոլային խմիչքների համար և չի դիտվում որպես ամենօրյա ուտեստ։