Վիեննայի տրամվայի ցանց (գերմ.՝ Straßenbahn Wien), տրամվայների ցանց, որը հանդիսանում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի հասարակական տրանսպորտի կարևորագույն ճյուղը։ Այն շահագործվում է 1865 թվականից։ Սկզբանական շրջանում գործել է որպես ձիաքարշ տրամվայ։ 1897 թվականից աստիճանաբար սկսվել է տրամվայի էլեկտրաֆիկացման գործընթացը։ Ցանցի զարգացումը սկսվել է 20-րդ դարի 1920-ական թվականների վերջում և 1930-ական թվականների սկզբին։ Այդ ժամանակ գծերի երկարությունն ու ցանցի խտությունը փոքրանում է, ինչը կապված էր առավել ծանրաբեռնված հատվածներում տրամվայը մետրոպոլիտենով փոխարինելու հետ[1][2][3][4]։
Վիեննայի տրամվայի ցանց գերմ.՝ Straßenbahn Wien | |
---|---|
Տեսակ | տրամվայի համակարգ |
Կառավարիչ | Wiener Linien? |
Երկիր | Ավստրիա |
Քաղաք | Վիեննա |
Բացման տարեթիվ | Հոկտեմբերի 4, 1865թ. |
Գծերի երկարություն | 174.6 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 427.3 կմ (2015թ.) |
Կայարանների քանակ | 1.067 |
Գծերի քանակ | 29 |
Գծեր | tram lines in Vienna? |
Ուղևորահոսքը մեկ տարում | 298.0 միլիոն (2015թ.) |
Պարգևներ | 103 |
wienerlinien.at | |
Tram transport in Vienna Վիքիպահեստում |
Վիեննայի տրամվայի ցանցը հանդիսանում է քաղաքապետարանին պատկանող «Wiener Linien» ընկերությանը, որը շահագործում է նաև քաղաքի մետրոպոլիտենն ու ավտոբուսային ցանցը։ 2015 թվականին վիեննական տրամվայը տեղափոխել է 298.0 միլիոն ուղևոր և ուղևորափոխադրումների ցուցանիշով հանդիսանում է քաղաքային տրանսպորտի առաջատարը՝ առաջ անցնելով նույնիսկ մետրոպոլիտենին[1][5]։
9, 10, 18, 30, 33, 38, 41, 42 երթուղիներում շահագործվում են մատորային և քարշակային հին տեսակի բարձրահատակ վագոններ։ Մնացած բոլոր երթուղիները զինված են մասամբ հին տեսակի, մասամբ էլ A տեսակի ցածրահատակ ժամանակակից տրամվայներով[1][6][7]։
2013 թվականի դրությամբ Վիեննայում գործում է տրամվայի 30 երթուղի։ Երթուղիների համարակալումը խառն է (թվեր և տառանշումներ), տեղանվանական սկզբունքով։ Երթուղիները բաժանված են շրջանաձև (1-ից 18), շառավղային (25-ից 71) և տրամագծային (լատիներեն այբուբենի A տառից Z, ներկայում՝ D և O): Այսպիսի համարակալման հիմք է հանդիսացել այնպիսի դասավորությունը, որը կրկնում է քաղաքի շառավղա-շրջանային կառուցվածքը՝ ներառյալ Ռինգշտրասեն, կենտրոնը և քաղաքային նախկին պարիսպների տեղում գտնվող շրջանակով անցնող ծառուղիները և Գյուրտելից մինչև Հարավային կայարան և մինչև Ֆլորիդսդորֆեր կամուրջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.