Վիեննայի տեխնիկական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Wien, сокр. TU Wien), Վիեննայի խոշորագույն համալսարաններից մեկը։ Հիմնադրվել է 1815 թվականին Կայսերա-արքայական պոլիտեխնիկական ինստիտուտ անվանումով։ Ներկայումս համալսարանն ունի 8 ֆակուլտետ 56 ինստիտուտներով` ներառյալ բակալավրիատի 21, մագիստրատուրայի 43 և դոկտորանտուրայի 3 բաժանմունքները։ Համալսարանում սովորում են 17.600 ուսանող (19 %` արտասահմանցիներ, 30 %` կանայք)։ Համալսարանն ունի մոտ 4.000 աշխատակից, որից 1.800-ը դասախոսական կազմն է։ Ուսումնական ծրագիրը և հետազոտական գործունեությունը կենտրոնացված են տեխնիկական ու բնական գիտությունների շուրջ[12]։
Վիեննայի տեխնիկական համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան, հասարակական համալսարան և տեխնիկական համալսարան |
Հիմնադրված է | 1815 |
Հիմնադրիր | Ֆրանց II |
Ռեկտոր | Peter Skalicky?, Sabine Seidler?, Johann Joseph von Prechtl? և Jens Schneider?[1][2] |
Անդամակցություն | Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Եվրոպայի համալսարանների միություն[5], Informationsdienst Wissenschaft?[6], eduroam?[7], ArXiv[8], Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[9] և European Open Science Cloud Association?[10] |
Երկիր | Ավստրիա[11] |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Karlsplatz 12-13, 1040 Wien[11] |
Կայք | tuwien.at |
TU Wien Վիքիպահեստում |
Համալսարանն ունի միջազգային լայն ճանաչում, ձեռնարկությունների ու նորարարական տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացված հետազոտական ընկերությունների գործընկեր է[13]։ 2005 թվականին Վիեննայի տեխնիկական համալսարանը աշխարհի լավագույն տեխնիկական համալսարանների թվում զբաղեցրել է 32-րդ և Եվրոպայում 8-րդ տեղը[14]։ Այն Ավստրիայի խոշորագույն գիտահետազոտական ու կրթական հաստատությունն է[15]։