Վիեննայի ժողովրդական օպերա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Վիեննայի ժողովրդական օպերա կամ Ֆոլքսօպեր (գերմ.՝ Volksoper Wien), օպերային թատրոն Վիեննայում, երկրորդը Վիեննայի պետական օպերայից հետո։ Մեկ թատերաշրջանի ընթացքում` սեպտեմբերից հուլիս, տալիս է մոտ 300 ներկայացում։ Նախատեսված է 1473 հանդիսատեսի համար, հարկ եղած դեպքում լրացուցիչ տեղերում կարող է տեղավորել կանգնած ևս 102 հանդիսատես։ Օպերայի խաղացանկն ավանդաբար ներկայացնում է օպերետներ և օպերաներ գերմաներենով։ Ներկայումս օպերայում բեմադրվում են օպերաներ, օպերետներ, զինգշպիլներ, մյուզիքլներ ու բալետային ներկայացումներ։
Վիեննայի ժողովրդական օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Ավստրիա[1] |
Գտնվելու վայրը | Վիեննա[1] |
Հիմնադրման ամսաթիվ | 1898 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Գրաֆ և Franz von Krauss? |
Կայք | volksoper.at(գերմ.) |
Volksoper, Vienna Վիքիպահեստում |
Թատրոնը կառուցվել է 1898 թվականին։ Ի սկզբանե Ֆոլկսոպերը ստացել է «Կայսեր հոբելյանի քաղաքային թատրոն» անվանումը (գերմ.՝ Kaiser-Jubiläums-Stadttheater)` ի պատիվ Ֆրանց Յոզեֆ I-ի պաշտոնավարման 50-ամյակի։ Թատրոնը նախատեսված էր միայն պիեսների բեմադության համար, սակայն 1903 թվականին բեմում ներկայացվեցին նաև օպերաներ ու օպերետներ։
1906 թվականին թատրոնի առաջին կապելմայստերը դարձավ ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Ցեմլինսկին։ «Տոսկայի» և «Սալոմեայի» առաջին բեմադրությունները կայացել են 1907 և 1910 թվականներին։ Այստեղ հանդես են եկել համաշխարհային հռչակ վայելող այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Մարիա Երիցան և Ռիխարդ Տաուբերը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆոլկսոպերը դարձել է Վիեննայի երկրորդ հռչակավոր օպերային թատրոնը, սակայն 1929 թվականին այն փոխել է իր խաղացանկը` գերադասելով վոդևիլի ժանրը։ Երկրորդ աշխարհամարտից հետո թատրոնը վերածվել է Վիեննայի պետական օպերայի լրացուցիչ բեմահարթակի, քանի որ վերջինս տուժել էր ռմբակոծություններից։ 1955 թվականին Վիեննայի ժողովրդական օպերան անցնում է իր հին նշանակությանը` կրկին բեմադրելով օպերաներ, օպերետներ, մյուզիքլներ։ 1983 թվականին Ֆոլկսոպերը հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ-ում[2]։
Թատրոնի հայրենասիրական կարևոր քաղաքականությունն է գերմաներենով ստեղծագործությունների բեմադրությունը. նույնիսկ օտարալեզու գործերը ներկայացվում են գերմաներենով (այստեղից էլ անվանումը` Volksoper, բառացի` ժողովրդական թատրոն)։ 21-րդ դարում աստիճանաբար ներկայացվում են նաև այլալեզու ստեղծագործություններ, մասնավորապես` ամերիկյան մյուզիքլներ բնագրային լեզվով։ Լինում է և այնպես, որ վոկալային հատվածներում գերմաներենով երկխոսությունները հաջորդում են բնագիր լեզվով երկխոսություններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.