From Wikipedia, the free encyclopedia
Վեռներ Զոմբարտ (գերմ.՝ Werner Sombart, հունվարի 19, 1863[1][2][3][…], Էրմսլեբեն, Falkenstein/Harz, Aschersleben-Staßfurt, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[4] - մայիսի 18, 1941[4][1][2][…], Բեռլին, Նացիստական Գերմանիա[4]), գերմանացի տնտեսագետ, սոցիոլոգ, պատմաբան։ Պրոֆեսոր Բրեսլավլում (1890) և Բեռլինում (1906)։
Սկզբում կրել է մարքսիզմի ազդեցությունը, հետագայում հակադրվել պատմական մատերիալիզմին և Կ․ Մարքսի տնտեսական ուսմունքին։ Զոմբարտը հետազոտել է Արևմտյան Եվրոպայի տնտեսական պատմության, հատկապես կապիտալիզմի զարգացման, սոցիալիզմի և սոցիալական շարժման պրոբլեմները՝ սուբյեկտիվիստական հայեցակետ ցուցաբերելով։ Հակառակ դասակարգային պայքարի մարքսյան տեսության, հասարակության վերընթացի բովանդակությունը համարում էր ազգամիջյան կռիվները, իսկ սոցիալիստական հեղափոխությանը հակադրում կապիտալիզմի խաղաղ վերափոխման պատմափիլիսոփայությունը։ 1920 թվականներից սկսած նրա հայացքներն օգտագործեցին Գերմանիայի հետադեմ քաղաքական ուժևրը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.