From Wikipedia, the free encyclopedia
Վարքագծի գենետիկա կամ հոգեգենետիկա, ուսումնասիրում է ժառանգական գործոնների և միջավայրի փոխազդեցության դերը հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հատկանիշների ձևավովորման մեջ[1]։ Սահմանակից է էթիոլոգիային՝ կենդանիների հոգեգենետիկային, սակայն ի տարբերություն էթիոլոգիայի, վարքագծի գենետիկայի առարկան ոչ այնքան էվոլյուցիոն հայեցակետերն են, որքան կոնկրետ տեսակների սահմաններում ժառանգվող վարքագծի փոփոխությունները և հատկապես վարքագծի ժառանգման երևույթը։
Հոգեգենետիկա (հունգ.՝ psychе — հոգի և genesis — ծագում), գիտություն է ժառանգականության և հոգեբանական ժառանգական փոփոխականության ու հոգեֆիզիոլոգիական հատկությունների մասին, որն առաջացել է հոգեբանության և գենետիկայի միավորումից։
Առօրյա կյանքում ընդունված է ընտանեկան բնավորության գծերին վերագրել ժառանգելիության բնույթ, օրինակ՝ կենդանիների վարքագծի նկարագրություններում աշխատունակությունը, ագրեսիվությունը և այլն։ Սակայն, այժմ վստահաբար կարելի է խոսել միայն նյարդային համակարգի ֆիզիոլոգիական և հավանաբար, ձևաբանական բնութագրերի ժառանգման մասին, ինչպիսիք են հուզականությունը, ուղեղի միկրոկառուցվածքը, կայունությունը և այլն (կամ ըստ Pavlov-ի[2], ուժը, շարժունակությունը, հավասարակշռությունը ոչ խիստ համապատասխանությամբ)։
Վարքագծի գենետիկան ըստ էության բաժանված է երկու ուղղությունների ՝ տեսական, որն ուսումնասիրում է վարքագծի ժառանգման մեխանիզմներն ու սկզբունքները և գործնական, որը հիմնականում փորձնականորեն ուսումնաիրում է որոշակի վարքագծային հատկությունների փաստացի փոխանցումը։ Վարքագծի տեսական գենետիկայում առավել հայտնի են Լ․Վ․Կրուշինսկու[3] և հեղինակների[4], իսկ գործնական գենետիկայում ՝ նովոսիբիրսկցի կենսաբանների աղվեսների ընտելացման աշխատանքները[5] , որոնք սկսվել են 1959 թվականին սովետական գենետիկ Դմիտրի Բելյաևի կողմից։ Աշխատանքի նպատակն էր շների վարքագծին նման վարքագծով աղվեսների ստացումը։ Ենթադրվում էր, որ վերջիններս ունենալու են առավել սոցիալական՝ ուրախ և բարեկամական վարքագիծ ինչպես այլ առանձնյակների հետ, այնպես էլ մարդկանց հետ։ Չնայած այն բանին, որ սելեկցիան տարվում էր միայն ըստ վարքագծի, նկատվեցին և աղվեսների արտաքինի փոփոխություններ։ Արդյունքում արձանագրվեցին ընտելացված աղվեսների մորթու գունավորման փոփոխություններ, հանդիպում էին ոլորված պոչերով և կախ ականջներով աղվեսներ։
Այլ օրինակ կարող է ծառայել շան և շնագայլի (ռուս.՝ Собака Сулимова) շան և գայլի (ռուս.՝ Волкособ) հիբրիդի ստացումը, այս աշխատանքները սկսվել են Կ․ Տ․ Սուլիկովի կողմից։ Սակայն այս աշխատանքներում միակ հաջողությունը կարելի է համարել փորձակենդանիների սերունդը[6]։ Նշված փորձերը վերարտադրել չի հաջողվել։
Միավորվելով նեյրոֆիզիոլոգիայի և նեյրոանատոմիայի հետ վարքագծի գենետիկան ձեռք է բերում նոր հեռանկարներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.