Վարազշապուհ (4-րդ դար - 4-րդ դար), պարսիկ իշխան Սասանյան Պարսկաստանում, Ատրպատականի մարզպանը (մոտ 340-360)[1][2]։
350 թվականին, Ատրպատականի մարզպան, պարսիկ Վարազշապուհը պարսից արքունիքի անունից բանակցություններ է սկսում Տիրան Բ-ի հետ։ Այդ բանակցությունների ընթացքում խառնակիչ դեր է կատարում Տիրանի սենեկապետ Փիսակը, որը Տիրանի պատվիրակն էր՝ բանակցությունների ընթացքում։ Փիսակը դավաճանելով Տիրանին, Վարազշապուհին խորհուրդ է տալիս Տիրանից նվեր պահանջել նրա լավագույն նժույգը։ Վարազշապուհը մարդ է ուղարկում Տիրանի մոտ և պահանջում այն։ Տիրանը չկամենալով իր այդ նժույգը տալ և միաժամանակ չցանկանալով մի ձիու համար փչացնել հարաբերությունները, իր ձիու նմանությամբ մի այլ ձի է ուղարկում մարզպանին։ Փիսակը Վարազշապուհին բացահայտում է Տիրանի կատարած կեղծիքը։ Վարազշապուհը զայրանում է և 3000 հոգով գալիս է Մեծ Հայք։ Բանակցելու պատրվակով խաբեությամբ բռնում է Տիրանին, կուրացնում նրան և գերի տանում Պարսկաստան[1][2][3]։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.