From Wikipedia, the free encyclopedia
Վասկո դա Գամա աշտարակ (պորտ.՝ Torre Vasco da Gama), վանդակավոր աշտարակ, որը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, Տախո գետի հյուսիսային ափին։ Բարձրությունը 145 մետր է։ Կրում է պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի անունը։
Վասկո դա Գամա աշտարակ | |
Torre Vasco da Gama | |
Տեղագրություն | Պորտուգալիա Լիսաբոն |
Կառուցման ժամանակ | 1998-2007 |
Օգտագործում | հյուրանոց, ռեստորան |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 145 մետր |
Տանիք | 72 մետր |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 22 |
Ճարտարապետ | Լեոնոր Ժանեյրո, Նիկ Ջեյկոբս |
Աշտարակի ճարտարապետներն են` Լեոնոր Ժանեյրոն, Նիկ Ջեյկոբսը և SOM (Skidmore, Owings and Merrill) ամերիկյան ճարտարապետական բյուրոն[1][2][3]։ Պողպատյա կառուցվածքը, որը նման է կարավելլա առագաստանավի[4][5], նախագծել է Martifer ընկերությունը[6]։
Աշտարակը կառուցվել է 1998 թվականին՝ Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Շինության ստորին հատվածում եռահարկ կառույց է, որը ցուցահանդեսում ծառայել է որպես Եվրոպական Միության տաղավար։
Երկու դիտահարթակները և ռեստորանը փակվել են 2004 թվականի հոկտեմբերին։ Երբ դրանք շահագործվում էին, աշտարակը ամենաբարձր կառույցն էր Պորտուգալիայում, որը բաց էր հանրության համար[7] (չհաշված կամուրջները)։
Հիմնական կառույցները ցուցահանդեսի փակումից հետո պետք է օգտագործվեին որպես վարձակալված գրասենյակային տարածքներ, սակայն այդպես էլ վարձակալներ չեն գտնվում։ Փոխարենը այն օգտագործվել է առանձին միջոցառումների համար, ինչպիսին էր նոր MINI ավտոմեքենայի համաշխարհային պրեմիերան 2001 թվականին։ 2006 թվականին աշտարակի վրա բարձրացել է ալպինիստ Ալեն Ռոբերը։ Միջոցառումը կազմակերպել է Optimus Telecommunications պորտուգալական ընկերությունը, որն իրենից ներկայացնում է բջջային կապի ծառայություն։
Էկսպո պարկը թույլտվություն ստացել է պորտուգալացի ճարտարապետ Նինո Լեոնիդասի նախագծի համար, ըստ որի պարկը պետք է ընդլավի գետի երկայնքով, որպեսզի կառուցվի հյուրանոց, որը բաղկացած կլինի 20 հարկից և կունենա 178 սենյակ[8][9]։ Հիմնական շինությունը քանդվել է 2007 թվականի հուլիսից-սեպտեմբեր ժամանակահատվածում, և հյուրանոցի շինարարությունը սկսվել է 2007 թվականի հոկտեմբերին[10]։ Հյուրանոցն անվանվել է «Myriad by Sana Hotels», որը ղեկավարում է պորտուգալական Sana Hotels ընկերությունը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.