Բարսեղ II Բուլղարասպան կամ Վասիլ Բ (958, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - դեկտեմբերի 15, 1025, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն[1]), բյուզանդական կայսր 976 թվականից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են Նիկեփորոս II Փոկասը և Հովհաննես I Չմշկիկը։ Վերջինս, ըստ հայկական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են Անձիտ գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ. Պոլիս բերելով, թագը զիջել է Բարսեղ II–ին։ 976 թվականին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979 թվականին, բայց 987 թվականին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիրը, որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրա-արհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։

Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000 թվականին դավադրաբար կայսրությանն է կցել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021 թվականին Բարսեղ II–ի և սելջուկյան թուրքերի ճնշման տակ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի-Շիրակի թագավոր Հովհաննես–Սմբատ Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.