Վասիլի Տրոպինին
From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Անդրեևիչ Տրոպինին (ռուս.՝ Василий Андреевич Тропинин, մարտի 30, 1776(1776-03-30)[1], Karpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 3 (15), 1857[3][4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[5]), ռուս նկարիչ։ Մինչև 1823 թ.-ը եղել է ճորտ։ Մոտ 1798 թ.-ից սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում՝ Ս․ Ս․ Շչուկինի մոտ։ Մինչև 1821 թ.-ը ապրել է Ուկրաինայում և Մոսկվայում, ապա՝ հաստատվել Մոսկվայում։
Վասիլի Տրոպինին ռուս.՝ Васи́лий Андре́евич Тропи́нин | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Василий Тропинин |
Ծնվել է | մարտի 30, 1776(1776-03-30)[1] |
Ծննդավայր | Karpovo, Նովգորոդի գավառ, Նովգորոդի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 3 (15), 1857[3][4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1804) |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ռոմանտիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ժանեկագործուհի և Ա.Վ.Տրոպինինի դիմանկար |
![]() |
Ստեղծագործության ծաղկման շրջանում (1820 - 1830-ական թթ․ կեսեր) կերպարները կերտել է դիտարկված բնութագրումներով, լիահունչ գույներով, ծավալներն օժտել քանդակային հստակությամբ (Պ․ Ա․ Բուլախովի, 1823 թ., Ա․ Ս․ Պուշկինի, 1827 թ., դիմանկարները, Ա․ Ս․ Պուշկինի համամիութենական թանգարան, ք․ Պուշկին, Լենինգրադի մարզ)։
1830 - 1840-ական թթ․ դիմանկարներում գերակշռում են ժանրային գծերը, բարդ կոմպոզիցիան, մանրամասերը, որոնք Տրոպինինին հնարավորություն են տվել ստեղծելու ժամանակակիցների տիպական, սուր բնութագրական կերպարներ (Վ․ Ա․ Զուբովայի դիմանկարը, 1834 թ.)։
Տրոպինինը կատարել է ուկրաինական գյուղացիների բնութագրական էտյուդ-դիմանկարների շարք, ստեղծել հաճախ իդեալականացված ու սենտիմենտալ, բայց անկեղծությամբ գերող, հասարակ մարդկանց ժանրային, կիսով չափ դիմանկարային պատկերի տիպը («Ժանյակագործուհի», 1823 թ., հիշատակված բոլոր գործերը, բացի Ա․ Մ․ Պուշկինի դիմանկարից, գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա)։
Տրոպինինի ստեղծագործությունը կարևոր նշանակություն է ունեցել XIX դ․ ռուսական դեմոկրատական արվեստի զարգացման ասպարեզում։ 1969 թ.-ին Մոսկվայում բացվել է Տրոպինինի և նրա ժամանակակից մոսկովյան նկարիչների թանգարան։
Տրոպինինի նկարներից «Եղունգները կարող կինը» (1847 թ.) պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։