Վառնայի հնագիտական թանգարան
հնագիտական թանգարան From Wikipedia, the free encyclopedia
հնագիտական թանգարան From Wikipedia, the free encyclopedia
Վառնայի հնագիտական թանգարան (բուլղար․՝ Варненски археологически музей), հնագիտական թանգարան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Սև ծովի ափին։ Բուլղարիայի ամենամեծ պատմական և հնագիտական թանգարաններից մեկն է։
Վառնայի հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Վառնա |
Վայր | Վառնա |
Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Հասցե | Бул. "Мария Луиза" 41 |
Հիմնադրվել է | 1906 |
Կայք | archaeo.museumvarna.com |
Թանգարանը հիմնադրվել է 1888 թվականի հունիսի 3-ին Վառնայի հնագիտական ընկերության նախաձեռնությամբ որպես քաղաքային գրադարանի մաս։ Թանգարանը գտնվում է 1892-1898 թվականներին ճարտարապետ Պետկո Մոմչիլովի կողմից նեո-ռենեսանս ոճով կառուցված Վառնայի օրիորդաց դպրոցի պատմական շենքում։ 1945 թվականին շենքը դարձել է պետության սեփականություն։ 1993 թվականից թանգարանը զբաղեցնում է ամբողջ շենքը, որը մասամբ զբաղեցրել էր դեռևս 1895 թվականից։ Թանգարանում հանրության համար առաջին ցուցադրությունը բացվել է 1906 թվականի հունիսի 11-ին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել հնագետ Կարել Շկորպիլը, ով պաշտոնավարել է մինչև մահ (1944 թվական)։ 1945 թվականից թանգարանի կառավարումն ու ֆինանսավորումն անցել է պետությանը։
Թանգարանն ունի նաև գրադարան, մանկական ուսումնասիրության թանգարան, նվերների խանութ, սրճարան։ Բակի վիմագիր սրահում կազմակերպվում է ջազի ամենամյա միջազգային փառատոնը[1]։
Թանգարանը զբաղեցնում է 2150 մ2 ցուցահանդեսային տարածք, որտեղ ներկայացված են նախապատմական, թրակիական, հին հունական ու հին հռոմեական ժամանակաշրջանների պատմության, ինչպես նաև միջնադարյան բուլղարական և բյուզանդական կայսրությունների, Օսմանյան կայսրության տիրապետության և Բուլղարիայի ազգային վերածննդի ժամանակաշրջանի (այդ թվում շուրջ 900 միջնադարյան և վերածննդի սրբապատկերներ) ցուցանմուշներ։
Թանգարանի ցուցադրությունը բաժանված է 4 մասերի՝
Թանգարանի ամենանշանավոր ցուցադրությունը Վառնայի մեռելաքաղաքն է (Վառնայի ոսկի), որը պեղվել է 1972 թվականին և թվագրվում է մ.թ.ա. 4600-4200. զբաղեցնում է երեք առանձին ցուցասրահներ։
Թանգարանն ունի երկու բացօթյա հնագիտական վայրեր՝ քաղաքի կենտրոնում գտնվող խոշոր հռոմեական բաղնիքները և Ոսկե ավազներ բնական այգում գտնվող Ալաջա վանական համալիրի միջնադարյան քարանձավը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.