Վապորետտո
From Wikipedia, the free encyclopedia
Վապորետտո (իտալ.՝ Vaporetto), գետային տրամվայ, երթուղային ջերմանավ, Վենետիկ կղզում հասարակական տրանսպորտի հիմնական տեսակը[1]։ Վապորետոյի օպերատորը ACTV-ն է (իտալ.՝ Azienda Consorzio Trasporti Venezia):
Լինելով կղզային քաղաք՝ Վենետիկը մայրցամաքային Մեստրեի հետ կապված է երկաթուղային-ճանապարհային կամրջով։ Վենետիկի և Մեստրեի միջև հաղորդակցությունն իրականացվում է ավտոբուսներով և մերձքաղաքային գնացքներներով[2], սակայն ո՛չ ավտոբուսները, ո՛չ էլ մասնավոր տրանսպորտային միջոցները չեն կարող ավելի հեռուն գնալ, քան Վենետիկի ծայրամասում գտնվող Պիացցալե Ռոման (իտալ.՝ Piazzale Roma): Ամբողջ կղզու տարածքը հետիոտնային է։ Կապն իրականացվում է միայն ջրով, իսկ հասարակական տրանսպորտի միակ տեսակը վապորետտո նավերն են։
Որպես վապորետտո նավեր՝ օգտագործվում են շարժիչային նավերի մի քանի տեսակներ[3], որոնք ունեն երթուղիներ Մեծ ջրանցքի երկայնքով, Ռիալտո կղզու շուրջ, մինչև Մուրանո, Բուրանո, Լիդո կղզիներ, Սան Միկելե կղզու գերեզմանատուն և այլ վայրեր։