From Wikipedia, the free encyclopedia
Վանդա Լվովնա Վասիլևսկայա (լեհ.՝ Wanda Wasilewska, հունվարի 21, 1905[1][2][3][…], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հուլիսի 29, 1964[4][1][2][…], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), լեհ և խորհրդային գրող, հասարակական գործիչ։ 1939 թվականից ապրել և աշխատել է ԽՍՀՄ-ում։ Գրել է լեհերեն։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Վանդա Վասիլևսկայա լեհ.՝ Wanda Wasilewska ուկրաիներեն՝ Ванда Львівна Василевська | |
---|---|
Ծննդյան անուն | լեհ.՝ Wanda Wasilewska |
Ծնվել է | հունվարի 21, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 29, 1964[4][1][2][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող, սցենարիստ, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի, դրամատուրգ և խմբագիր |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Վարշավայի համալսարան և Կրակովի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | Լեհաստանի աշխատավորների կուսակցություն, ԽՄԿԿ և Լեհական սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Ալեքսանդր Կոռնեյչուկ |
Wanda Wasilewska Վիքիպահեստում |
ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ 1927 թվականին ավարտել է Կրակովի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է լեհական հեղափոխական շարժմանը։ 1939 թվականին ընդունել է սովետական քաղաքացիություն։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի քաղվարչության պրոպագանդիստ։ Գլխավորել է լեհ հայրենասերների միությունը ԽՍՀՄ-ում։ Ետպատերազմյան շրջանում եղել է խաղաղության ակտիվ մարտիկ։ 1921 թվականին մամուլում հանդես է եկել բանաստեղծություններով։ «Օրվա պատկերը» (1934) վիպակում պատկերել է լեհական բանվոր դասակարգի հեղափոխական գիտակցության աճը։ «Երգ ջրերի վրա» եռերգությունում Վասիլևսկայան պատմել է Պիլսուդսկու իշխանության ժամանակ Լեհաստանում ուկրաինացիների մղած պայքարի, Արևմտյան Ուկրաինայի վերամիավորված հողերում սոցիալիստ, շինարարության, լեհ և խորհրդային ժողովուրդների բարեկամության մասին։ Վասիլևսկայան իր վիպակներում պատկերել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային ժողովրդի խիզախությունն ու հերոսությունը («Ծիածան», 1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), առաջադրել է սոցիալիստ, բարոյականության խնդիրներ («Պարզապես սեր», 1944, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 և «Երբ լույսը վառվի», 1946), գովերգել է լեհ կոմունիստների սխրանքները («ճակատագրական պայքարում», 1958)։ Վասիլևսկայայի ստեղծագործությանը հատուկ են կրքոտ հրապարակախոսայնությունը, սուր կոնֆլիկտայնությունը, հուզականությունը։ ԽՍՀՄ 1-6-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.