Վամպիրի օրագրերը
From Wikipedia, the free encyclopedia
Վամպիրի օրագրերը (անգլ.՝ The Vampire Diaries) ամերիկյան գերբնական դրամա է՝ հիմնված Լիզա Ջեյն Սմիթի համանուն վիպաշարի վրա։ Հեռուստասերիալը ստեղծել են Քևին Ուիլյամսոնը և Ջուլի Պլեքը։ Պրեմիերան կայացել է The CW հեռուստաալիքով 2009 թ. սեպտեմբերի 10-ին և ավարտվել է 2017 թ. մարտի 10-ին՝ ութ եթերաշրջանների ընթացքում հեռարձակելով 171 մաս։
Վամպիրի օրագրերը | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, հումորային դրամա, դեռահասական դրամա, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, coming-of-age television program?[1], մարդագայլ հեռուստահաղորդում և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Ջուլի Փլեք և Քեվին Ուիլյամսոն |
Երկիր | ԱՄՆ[2] |
Հիմք | The Vampire Diaries? |
Լեզու | անգլերեն[2] |
Գլխավոր դերերում | Փոլ Ուեսլի, Իեն Սոմերհոլդեր, Սթիվեն Ռ. Մակքուին, Սառա Քեննինգ, Կատերինա Գրեմ, Քենդիս Աքոլա, Զաք Ռորիգ, Քայլա Յուելլ, Մայքլ Տրևինո, Մեթյու Դևիս, Ժոզեֆ Մորգան, Մայքլ Մալարկի և Նինա Դոբրև |
Գործադիր պրոդյուսեր | Քեվին Ուիլյամսոն |
Երաժշտություն | Մայքլ Սյուբի |
Պատմվածքի վայր | Վիրջինիա |
Գեղարվեստական աշխարհ | The Vampire Diaries universe? |
Նկարահանման վայր | Ջորջիա |
Եթերաշրջանների քանակ | 8 |
Սերիաների քանակ | 171 |
Էկրաններին է | սեպտեմբերի 10, 2009[2]-ից մարտի 10, 2017-ը |
Հեռուստաալիք | The CW |
Ընկերություն | Ալլոյ Ինթերթեյնմենթ |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Կապակցված | Առաջնածինները և Ժառանգություն |
Հեռուստասերիալի առաջին մասը The CW հեռուստաընկերության համար գրավեց ամենամեծ լսարանը, որ երբևէ ունեցել էր 2006 թ.-ին իր գործունեությունը սկսելուց հետո[3]։ Առաջին եթերաշրջանը գրանցեց միջինը 3,60 մլն. դիտորդ[4]։ Այն հեռուստաընկերությունում եղել է ամենաբարձր ցուցանիշ արձանագրած հեռուստասերիալը նախքան Նետ հեռուստասերիալը։ Հեռուստասերիալը ստացել է բազմաթիվ մրցանակներ՝ շահելով չորս Հասարակության Ընտրություն և բազմաթիվ Երիտասարդական Ընտրություն։
2013 թվականի ապրիլի 23-ին The CW պաշտոնապես հայտարարեց, որ ընթանում են բնածին վամպիրների ընտանիքի մասին պատմող Առաջնածինները հեռուստասերիալի նկարահանումները։ Այն սկսեց հեռարձակվել 2013-14 թթ. ամերիկյան հեռուստաեթերաշրջանի ընթացքում[5]։
2015 թվականի ապրիլի 6-ին գլխավոր դերասանուհի Նինա Դոբրևը Ինստագրամի միջոցով հաստատեց, որ գլխավոր դերասաններից մեկի՝ Մայքլ Տրևինոյի հետ (ով մարմնավորում է Թայլեր Լոքվուդի դերը) կլքի հեռուստասերիալը 6-րդ եթերաշրջանից հետո։ Դոբրևը վերադարձավ՝ 7-րդ եթերաշրջանի ավարտի համար կադրից դուրս խոսք ձայնագրելու[6]։ Տրևինոն որպես հրավիրված աստղ հայտնվեց 7-րդ եթերաշրջանում և վերադարձավ հեռուստասերյալ 8-րդ եթերաշրջանում[7][8]։ 2016 թվականի մարտի 11-ին The CW-ն հաստատեց 8-րդ եթերաշրջանի նկարահանումը[9], բայց 2016 թվականի հուլիսի 23-ին հայտարարվեց, որ 8-րդ եթերաշրջանը, որը բաղկացած է 16 մասից, կլինի վերջինը[10]։ Վերջին եթերաշրջանը սկսվեց հեռարձակվել 2016 թվականի հոկտեմբերի 21-ին[11]։