![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Vakhtang_Kikabidze_2017-07-23_%2528cropped%2529.jpg/640px-Vakhtang_Kikabidze_2017-07-23_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Վախթանգ Կիկաբիձե
From Wikipedia, the free encyclopedia
Վախթանգ Կիկաբիձե (վրաց.՝ ვახტანგ კიკაბიძე, մականունը՝ «Բուբա»՝"ბუბა", հուլիսի 19, 1938(1938-07-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 15, 2023(2023-01-15)[1][2], Թբիլիսի, Վրաստան), վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1980 թ.), Ուկրաինայի վաստակավոր արտիստ (2013 թ.), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1978 թ.), Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր (2013 թ.), Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1998 թ.)։ Նիկոլայ Հրաշագործի միջազգային շքանշանի ասպետ, Կոնստանտին Մեծի շքանշանի ասպետ, Պատվո շքանշանի ասպետ (1994 թ.), Վախթանգ Գորգասալի երրորդ աստիճանի շքանշանի ասպետ, Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի ասպետ, Բարեկամության շքանշանակակիր (վերջինից հրաժարվել է)։
![]() վրաց.՝ ვახტანგ კონსტანტინეს ძე კიკაბიძე | |
---|---|
![]() Փոքր հասակի լուսանկար․ Վախթանգ Կիկաբիձեն մոր՝ Մանանա Բագրատիոնիի հետ | |
Հասակը | 1.89 սմ |
Ծնվել է | հուլիսի 19, 1938(1938-07-19) |
Ծննդավայր | Թբիլիսի, ![]() |
Մահացել է | հունվարի 15, 2023(2023-01-15)[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Վերայի գերեզմանատուն |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան (1957) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | Վրացի |
Այլ անուն(ներ) | Բուբա |
Մասնագիտություն | կատակերգու, երգիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, դերասան և քաղաքական գործիչ |
Ակտիվ շրջան | 1966–այժմ |
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
Ընտրանի | «Միմինո», «Կովկասի գերուհին» |
Ամուսին(ներ) | Իրինա Կեբաձե (2 երեխա) |
Երեխա(ներ) | 2 երեխա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Dielo? և Orera? |
vahtangkikabidze.ru | |
Հանդես է եկել մի շարք ֆիլմերում, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ)[3]։