From Wikipedia, the free encyclopedia
Վախաուի Եվրոպական Ֆորում՝ անց է կացվում ամեն տարի 1995 թվականից սկսած Գոթվայգի բենեդիկտյան աբբայությունում, որը գտնվում է Ստորին Ավստրիայում։ Միջոցառման հիմնադիրներն և կազմակերպիչներն են Վախաուի Եվրոպական Ֆորում ասոցիացիան Եվրոպական դաշնային և միջազգայային գործերի նախարարության և Ստորին Ավստրայի կառավարության հետ համատեղ։ Ֆորումի երկարաժամկետ մոդերատորը, ինչպես նաև նրա հիմնադիրն է հանդիսանում, հրապարակախոս Պաուլ Լենդվայը։
Վախաուի եվրոպական ֆորում | |
---|---|
Տեսակ | համաժողով |
Երկիր | Ավստրիա |
Հիմնադրված | 1995 |
Կայք | europaforum.at(գերմ.) |
Վախաուի ֆորումը ստեղծվել է 1995 թվականին Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալոիզ Մոկի և Ստորին Ավստրիա դաշնային հողի նահանգապետ Էրվին Պրելլեմի կողմից, երբ Ավստրիան մուտք էր գործում ԵՄ և նպատակ ունեին ամրապնդել հարևան պետությունների հետ եվրոպական հարաբերությունները և ստեղծել քննարկումների մի հարթակ, որում կկայացվեն Եվրոպական Միության հետագա ընդլայման հարցերը[1]։ Ֆորումը կազմակերպում է «Վախաուի եվրոպական ֆորում» ասոցացիան, Եվրոպական դաշնային և միջազգայային գործերի նախարարության և Ստորին Ավստրայի կառավարության հետ համատեղ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է Դանուբյան շրջանի քաղաքական զարգացման վրա, ինչպես նաև անվտանգության, տարածաշրջանային, տնտեսական և մշակութային հարցերին։ Ավստրիացի հրապարակախոս Պաուլ Լենդվայը հանդիսանում է ֆորումի նախագահողը նրա ստեղծումից 1995 թվականից սկսած[2][3]։ Ֆորումի պատմության ընթացքում բազում հայտնի եվրոպական քաղաքական գործիչներ մասնակցել են այս միջոցառմանը։
Ամենտարյա Վախաուի եվրոպական ֆորումի ստեղծման նպատակն էր՝ ակտիվացնել և տարածել եվրոպական արժեքները Դանուբի շրջանի երկներում։ Նրա հիմնադրման պատճառներից էր նաև 1994 թվականի հունիսի 12-ի համընդհանուր հանրաքվեից հետո ԵՄ-ը Ավստրիայի անդամակցությունը։
Ֆորումի անցկացման վայրը՝ Վախաույի Գոթվայգի բենեդիկտյան աբբայությունը ընտրվել է նպատակ ունենալով, ինչպես ընդգծել քրիստոնեության եվրոքաղաքական նշանակությունը, այնպես էլ քաղաքացիների հանդեպ մոտիկությունը[4]։
Ամենտարյա այս միջոցառումը կազմակերպվում է Ստորին Ավստրիա դաշնային հողերի կառավարության կողմից, որը սերտորեն համագործակցում է Եվրոպական քաղաքականության և քաղաքական անվտանգության ավստրիական ինստիտուտի, ինչպես նաև տարածաշրջանի այլ կրթական հաստատությունների հետ։ Բացի այդ, ֆորումը աջակցություն է ստանում տարբեր հովանավորների կողմից, որոնց շարքում են՝ Ռայֆֆայզնը, Ավստրիայի տնտեսական պալատը և այլն[5]։
1995 թվականին կայացել է առաջին քննարկումը ֆորումում, մոտավորապես վեց տարի անց «երկաթե վարագույրի» և Եվրոպայի վերամիավորումից հետո։ 1995-ից 2004 թվականներին Ստորին Ավստրիայի նահանգապետ Էրվին Պրյոլլը և և նախկին դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսսլերը մշտապես մասնակցել են ֆորումի նիստերին, որոնց նպատակն էր խթանել Դանուբյան շրջանի երկրների եվրոպական ինտեգրացման գործընթացը[6]։ 2004 թվականի ավարտին Եվրոպական Միության ընդլայնումից հետո, որի կազմում ընդգրկվեցին նոր տաս անդամ պետություն, Ստորին Ավստրիան հայտնվեց ԵՄ-ն կենտրոնում քաղաքական և աշխարհագրական տեսանկյունից վերցրած։ Դա թույլ տվեց աստիճանաբար վերացնել սահմանները հարևան այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են՝ Չեխիան և Սլովակիան։ Դա հնարավորություն տվեց, որ 2004 թվականի մայիսի 1-ին Ստորին Ավստրիան կազմակերպի «Երեք պետությունների օրը» իր հարևան պետությունների հետ միասին։ Տասներորդ ֆորումի հիմնական թեման դարձավ՝ նոր «Եվրոպական Միություն 25»-ը[6]։
2013
2013 թվականի հունիսի 15 և 16-ին կայացավ ֆորումը, որում դրսևորվեց այդ ժամանակ ԵՄ-ն անդամ պետություններում առակ ճգնաժամը։ «Ճգնաժամից դուրս - Եվրոպայի նոր ուրվագծեր» կարգախոսով բացվեց քննարկումը ֆորումում մի քանի բալկանյան երկրների քաղաքական գործիչների միջև, ինչպես նաև մասնակցում էին ԵՄ-ից և Ավստրիայից։ Հատկապես այդ ֆորումի կարևորությունը պայմանավորվում էր նրանով, որ հանդիպեցին Սերբիայի և Կոսովոյի Հանրապետության ղեկավարները։ Արտաքին գործերի նախարար Միխաել Շպինդելեգգերը պատասխանատու էր Իվիցա Դաչիչի և Հաշիմ Տաչիի միջև հանդիպման համար, որը հնարավորություն տվեց մեծ քայլ կատարել ԵՄ-ում։ Միգել Հերց-Քեստրանեկը, Էրվին Պրյոլլը, Յոհաննես Հայնը և Վալդիս Դոմբրովսկիսը նույնպես գտնվում էին որպես պատվավոր հյուրեր և հանդես եկան զեկույցով[7]։
2014
2014 թվականի մայիսի 17 և 18-ին ֆորումը կայացավ «Դեմոկրատիան Եվրոպայում, մենք ունենք ընտրություն» կարգախոսով։ Հիմնական ուշադրությունը քննարկումների ժամանակ կենտրոնացվեց Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության և եվրոպական քաղաքական անվտանգության հարցերի վրա[8]։ Հայտնի հյուրերից ներկա էին՝ Էրվին Պրյոլլը, Ալֆրեդ Գուզենբաուերը, Սեբաստիան Կուրցը, Յոհաննես Հայնը և ուրիշներ։ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչն չեղյալ հայտարարեց իր այցը, Սերբիայում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով, նրան ներկայացնում էր Սերբիայի դեսպան Պերո Յանկովիչը[9]։
Եվրոպական ֆորումի քսաներերոդ հավաքի թեման էր «Կհասնի՞ Եվրոպան իր սահմաններին։ Եվրոպայի դերը աշխարհում»[10]"։
Ֆորումում գլխավոր զեկուցողներն էին՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ԵՄ-ն կոմիսսար Յոհաննես Հանը, Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը և Ռայնհոլդ Միթթերլեները[11]։ Միջոցառման ավարտին Էրվին Պրյոլլը պարգևատրեց Պաուլ Լենդվային Սուրբ Լեոպոլդի պատվավոր արձանիկով, որպես շնորհակալություն նրա կատարած աշխատանքի։ Բացի այդ, առաջին անգամ այս միջոցառման շրջանակներում շնորհվեց Եվրոպական մրցանակ[12]։
2016 թվականի ֆորումը կայացավ հունիսի 11-ից 12-ը, որն կրում էր «Եվրոպա՝ միասնական բարգավաճման մեջ, բաժանված ճգնաժամի մեջ» անվանումը"[13]։ Այս անգամ էլ միջոցառման մոդերատորը Պաուլ Լենդվայն էր։ Քննարկումը ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ փախստականների հարցերը, նացիոնալիզմի ու պոպուլիզմի վտանգը և Եվրոպայի դերը տնտեսության մեջ[14]։ Հրավիրված զեկուցողների շարքում էին քաղաքական ներկայացուցիչներ, մշակութային և մեդիա շրջանակների գործիչներ, որոնց շարքում էին՝ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը, Ստորին Ավստրիա դաշնային հողի նախագահ Էրվին Պրյոլլը, Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Դանիել Միտովը և ուրիշներ[15]։
2017 թվականի ֆորումը անցավ «Եվրոպայի քաղաքացիներին ավելի մոտ» կարգախոսով։ Աշխատանքները կենտրոնացվել էին չորս խմբերի վրա։ Դրանք էին՝ անվտանգության հարցերը՝ «ԵՄ-ն համաշխարահային ստրատեգիան և ինչպե՞ս այն կարող է օգնել ԵՄ-ը ապահովել նրա անվտանգությունը», տարածաշրջանային խնդիրներ՝ «Եվրոպական բազմազանություն և օժանդակություն, որոշումների արդյունավետություն և քաղաքացիներ», տնտեսական ոլորտ՝ «Ասիայի և ԱՄՆ-ի միջև, ինչպե՞ս Եվրոպան կարող է մնալ մրցունակ» և մշակութային խնդիրներ «Սա ամբո՞ղջ մշակույթն է։ Միգրացիա, դեմոկրատիա և օրենքի գերակայությունը լարված հարաբերություններում[15]։
2017 թվականին առաջին անգամ ֆորումի ձեռքբերումները և նպատակները քննարկվում էին Վիեննայի համալսարանի դասախոսություններում և համագործակցում էր՝ Վիքիմեդիա Ավստրիան։ Պարապմունքների ժամանակ, ինչպես նաև քննարկումներից հետո ֆորումի քննարկման խմբերում, որում մասնակցում էին համալսարանի ուսանողները քննարկվում էին ֆորումի խնդիրները և հնարավորությունը տեղադրել տեղեկատվությունը հանրագիտարանային ֆորումում և նրա թարգմանության հնարավորությունը այլ լեզուներով, որպեսզի ապահովվի տեղեկատվության տարածվածությունը[16]։
2004 թվականին Յոհաննա Միկել-Լայտները, որն այդ ժամանակ Ստորին Ավստրիա դաշնային հողի աշխատանքի, ընտանիքի և սոցիալական հարցերով խորհրդականներ էր, կազմակերպեց երիտասարդական ժողով։ 18-ից 25 տարեկան երիտասարդները ԵՄ-ն անդամ պետություններից հրավիրվեցին մասնակցելու ժողովի աշխատանքներին։ Այս հրավերի նպատակն էր՝ հետաքրքրել անձնական շփումների հաստատելը Եվրոպայի երիտասարդների շրջանում, և որպեսզի նրանք մասնակցություն ունենային եվրոպական խնդիրների լուծման հարցում։
Էրվին Պրյոլլը մեջբերեց 15-րդ եվրոպական ֆորումի տարեդարձի տոնակատարության ժամանակ, որ․ «Միայնակ մենք բառեր ենք, միասին բանաստեղծություն։ Եվրոպան չպետք է մնա բառ, Եվրոպան պետք է լինի բանաստեղծություն»[17]-: Սանկտ Պյոլտենի տեխնիկական դպրոցի ուսանողները մշակեցին տարբեր PR սկզբունքներ ֆորումի համար, որոնք վերաբերում էին չափանիշներին և միջոցներին, որոնցով սոցիալական ցանցում պետք է իրականացվեր մասսայական տեղեկատվության տարածումը միջոցառման ժամանակ և միջոցառումից հետո։ Որոշ գաղափարներ ընդունվեցին և կիրառվեցին[18][19]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վախաուի եվրոպական ֆորում կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.