From Wikipedia, the free encyclopedia
Վալերի Տրիերվեյլեր (ֆր.՝ Valérie Trierweiler), ծննդյամբ՝ Վալերի Մասսոննո (ֆր.՝ Valérie Massonneau փետրվարի 16, 1965[1][2], Անժե, Ֆրանսիա), ֆրանսիացի հեռուստահաղորդավար և լրագրող։ Ֆրանսիայի առաջին տիկին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի փաստացի կինը՝ 2007 թվականից մինչև 2014 թվականի հունվարը։
Վալերի Տրիերվեյլեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1965[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Անժե, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան, Փարիզ-Նանթեր համալսարան, Փարիզի համալսարան և lycée Joachim-du-Bellay? |
Մասնագիտություն | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Paris Match |
Ամուսին | Denis Trierweiler? և Franck Thurieau?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի առաջին տիկին |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Léonard Trierweiler? |
Ստորագրություն | |
Valérie Trierweiler Վիքիպահեստում |
Վալերի Մասսոննոն ծնվել է Անժե քաղաքում։ Նա ընտանիքի վեց երեխաներից հինգերորդն է[5]։ Նրա հայրը՝ Ժան Նոել Մասսոննոն, 13 տարեկանում, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ականի պայթունից կորցնում է ոտքը[6] և մահանում 53 տարեկանում[5]։ Վալերիի պապին ու նախապապին էին պատկանում « Massonneau & Co» բանկեր, որոնք 1950 թվականին վաճառեցին ֆրանսիական «Crédit de l’Ouest» բանկերին։ Վալերիի մայրը մինչև իր ամուսնու մահն աշխատել է Անժեի սահադաշտում[5]։ Վալերի Մասսոննոն ուսումնասիրել է պատմություն և քաղաքագիտություն, իսկ 1988 թվականին Սորբոնում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[7]։
2005 թվականին «Direct 8» հեռուստաալիքում Վալերին վարել է քաղաքական թոք-շոու ծրագրի, իսկ 2007 թվականին՝ Le Grand 8 հեռուստաալիքում վարել է ամենշաբաթյա թոք-շոու ծրագիր։ 2012 թվականին իր ամուսնու նախագահ ընտրվելուց հետո, Վալերին հայտարարեց, որ «Paris Match» ամսագրի հետ կշարունակի իր պայմանագիրը։
Վալերիի առաջին ամուսնությունն իր մանկության ընկեր Ֆրանկոմի հետ ավարտվել է ամուսնալուծությամբ։ Նրանք երեխաներ չեն ունեցել։ Երկրորդ ամուսնությունը՝ «Paris Match» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալի հետ էր, և նրանք ունեցել են 3 երեխաներ[8]։ Նրանց ամուսնալուծության դատավարության գործընթացը տևել է 3 տարի՝ (2007-2010 թթ.):
Ֆրանսուա Օլանդի հետ Վալերին ծանոթացել է 1988 թվականին, երբ տեղի էին ունենում խորհրդարանական ընտրությունները։ Օլանդն այդ ժամանակ քաղաքացիական հարաբերությունների մեջ էր Սեգոլեն Ռուայալի հետ։ Նրանց հարաբերությունները սկսվել է 2005 թվականին, երբ Վալերին դեռ ամուսնացած էր, սակայն նրանք այդ մասին պատմեցին միայն 2010 թվականին, Օլանդի ամուսալուծության պաշտոնական հայտարարությունից հետո[9]։
2014 թվականի հունվարի 10-ին, «Closer» ամսագրի սկանդալային հայտարարությունից հետո (Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի սիրային կապի մասին) Վալերի Տրիերվեյլերը հոսպիտացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում[10][11]։
2014 թվականի հունվարի 25-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է իր և Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունների ավարտի մասին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.