From Wikipedia, the free encyclopedia
Անժե (ֆր.՝ Angers), քաղաք Ֆրանսիայի արևմտան մասում՝ Լուարի երկիր երկրամասի Մեն և Լուար դեպարտամենտում։ Անժու պատմական մարզի գլխավոր քաղաքն է։ Գտնվում է Մեն գետի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Անժե | |||||
ֆր.՝ Angers | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Մեն և Լուար, Communauté urbaine Angers Loire Métropole? և Անժե | ||||
Մակերես | 42,7[1] կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր, 12 մետր, 64 մետր | ||||
Բնակչություն | ▲157 175 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 49000[3] և 49100[3] | ||||
Պաշտոնական կայք | angers.fr(ֆր.) | ||||
| |||||
Հին ժամանակներում այստեղ ապրել են գալլերը։ Ի պատիվ Հուլյոս Կեսարի քաղաքն անվանվել է Հուլիոմագա (Juliomagus): 870-1205 թվականներին եղել է Անժուի մայրաքաղաքը։
15-րդ դարում սկսվեց քաղաքի բարգավաճումը, սակայն սկսվեց Հարյուրամյա պատերազմը և Անժեն հայտնվեց սրի ու կրակի մեջ։
1850 թվականի ապրիլի 16-ին ռեզոնանսի հետևանքով փլվել է Անժե կամուրջը, այդ ժամանակ մահացել է 226 մարդ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքի պատմաճարտարապետական ժառանգությանը մեծ վնաս է պատճառվել։
1939-1940 թվականներին քաղաքը գտնվել է Լեհաստանի կառավարության տակ։ 1971 թվականին վերականգնվել է Անժեի համալսարանը։
Քաղաքը հարուստ է միջնադարյան հուշարձաններով։ Առաջին տեղը պատկանում է 18-րդ դարի 17 աշտարակներով ամրոցին, որի բարձրությունը 40-58 մետր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.