From Wikipedia, the free encyclopedia
Վալենտ Սինկովիչ (խորվ.՝ Valent Sinković, օգոստոսի 2, 1988[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ թիավար[3], Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2016, 2020), 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4], աշխարհի հնգակի չեմպիոն։
Վալենտ Սինկովիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | rower |
Երկիր՝ | Խորվաթիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 2, 1988[1][2] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Հասակ՝ | 1,87 մետր |
Քաշ՝ | 93 կիլոգրամ |
Սկզբում Վալենտը խաղացել է ֆուտբոլ, սակայն ոտքի վնասվածքից հետո միացել է իր եղբայրներին՝ Մատիային և Մարտինին, որոնք զբաղվում էին թիավարումով։ 2004 թվականից Վալենտը սկսել է հանդես գալ աշխարհի պատանեկան առաջնություններում։ 2006 թվականին Սինկովիչը Դամիր Մարտինի հետ դարձել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2008 թվականին Վալենտը կրտսեր եղբոր՝ Մարտինի հետ հասել է Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ և այնտեղ գրավել 5-րդ տեղը։ 2009 թվականի աշխարհի առաջնությունում Սենկևիչ եղբայրները չորստեղանոցների մրցաշարում դարձել են 4-րդը։
2010 թվականի սեպտեմբերին Սինկովիչը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր չորստեղանոցների մրցումներում։ Աշխարհի առաջնություններում առաջին խոշոր հաջողությանը Սինկովիչը հասել է 2010 թվականի նոյեմբերին, երբ չորստեղանոց թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Վալենտի հետ ոսկե մեդալ է նվաճել նաև Մարտինը։ Հաջորդ տարի խորվաթ թիավարները դարձյալ հայտնվել են աշխարհի առաջնության մրցանակակիրների շարքում՝ վերջնագծին հասնելով երրորդը։
2012 թվականին Վալենտը քառյակի կազմում մասնակցել է Լոնդոնի Ամառային օլիմպիական խաղերին։ Եվ նախնական փուլում, և մրցումների կիսաեզրափակիչում խորվաթ անձնակազմն առաջինն է հասել եզրագծին։ Եզրափակչի հենց սկզբից առաջ է անցել Գերմանիայի հավաքականը, որը յուրաքանչյուր մետրի հետ միայն մեծացրել է իր առավելությունը և արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը։ Խորվաթական քառյակն ամբողջ մրցատարածության ընթացքում երկրորդ տեղի համար պայքարել է ավստրալիացիների հետ։ Եզրափակչում Սինկովիչը խաղընկերների հետ 0,44 վ-ով առաջ է անցել Ավստրալիայի հավաքականից և դարձել խաղերի արծաթե մեդալակիր[5]։ Երկու ամիս անց Սինկովիչ եղբայրները զույգով դարձել են Եվրոպայի չեմպիոններ։
2013 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչը չորս զույգերի կազմում երկրորդ անգամ նվաճել է ոսկե մեդալ։ 2014 թվականին աշխարհի առաջնությունում Վալենտն ու Մարտինն առաջին անգամ հանդես են եկել զույգով աշխարհի առաջնություններում։ Մրցումների արդյունքում խորվաթ թիավարները մեծ առավելությամբ հաղթել են եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչ եղբայրները պաշտպանել են կրկնակի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։
2016 թվականի Օլիմպիական խաղերում Սինկովիչը (զույգով) նվաճել է ոսկե մեդալ[6][7][8]։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույնպես արժանացել է ոսկե մեդալի[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.