Վալենսիա
From Wikipedia, the free encyclopedia
Վալենսիա (իսպաներեն՝ Valencia / València), Վալենսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքն է և Իսպանիայում երրորդ ամենամեծ քաղաքը Մադրիդից և Բարսելոնայից հետո, որը ունի մոտ 800.000 բնակիչ։ Վալենսիան իր արվարձաններով ունի մոտ 1,5 միլիոն բնակիչ[5]։ Վալենսիայի մետորապոլյան տարածքը նույնպես երրորդն է Իսպանիում, որտեղ ապրում են 1,7-ից 2,5 միլիոն մարդ։ Վալենսիայի նավահանգիստը 5-րդն է իր զբաղվածությամբ Եվրոպայում և ամենազբաղվածը Միջերկրական ծովի ափին։
- Այս հոդվածը իսպանական Վալենսիա քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վալենսիա (այլ կիրառումներ)։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վալենսիա | |||||
Valencia / València | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Վալենսիա | ||||
Հիմնադրված է | մ. թ. ա. 138[1] թ. | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 138 | ||||
Մակերես | 134,65 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մ | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն[2][3] և իսպաներեն | ||||
Բնակչություն | ▲807 693 մարդ (2023)[4] | ||||
Խտություն | 6016,1 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +34 96 | ||||
Փոստային ինդեքս | 46000-46026 | ||||
Փոստային դասիչ | 46000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | V | ||||
Պաշտոնական կայք | valencia.es | ||||
| |||||
Վալենսիան հիմնադրվել է որպես հռոմեական գաղութ մ.թ.ա. 138 թվականին։ Քաղաքը գտնվում է Տուրիա գետի ավազանին, Պիրենեյան թերակղզու արևելյան ափին։ Այն Իսպանիայի մեծագուն պատմական կենտրոններից մեկն է, մոտ 169 հեկտար տարածքով[6], որը ներառում է հնադարյան հուշարձաններ, տեսարաններ, մշակութային վայրեր, որոնք Վալենսիան դարձնում են երկրի զբոսաշրջության կենտրոններից մեկը։