![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Treaty_of_S%25C3%25A8vres_map_partitioning_Anatolia.png/640px-Treaty_of_S%25C3%25A8vres_map_partitioning_Anatolia.png&w=640&q=50)
Սևրի պայմանագիր
Հաշտության պայմանագիր, որը կնքվել է առաջին աշխարհամարտի ավարտից հետո` Փարիզի վեհաժողովում / From Wikipedia, the free encyclopedia
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (Հարավսլավիա), Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
![]() Ըստ Սևրի պայմանագրի Թուրքիայի տարածքը | |
Ստորագրված է | 1920 թ. օգոստոսի 10-ին |
Ստորագրման վայր | Սևրում (Փարիզի մոտ) ![]() |
Ստորագրող կողմեր | Մի կողմից ![]() Մյուս կողմից ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Պայմանագրի լեզուները | Ֆրանսերեն Անգլերեն Իտալերեն |