From Wikipedia, the free encyclopedia
Սքվաթերություն[1] կամ սքվոթինգ (անգլ.՝ squatting)[2], լքված կամ չբնակեցված վայրի կամ շենքի ինքնակամ բնակեցման ակտ այն անձանց (սքվաթերներով կամ սքվոթերներով) կողմից, որոնք դրա իրավաբանական սեփականատերերը կամ վարձակալները չեն, ինչպես նաև չունեն դրա օգտագործման այլ թույլտվություններ[3]։
Երբեմն, տերմինը ճշգրիտ չի կիրառվում լքված շենքերի և տարածքների ինքնակամ օգտագործման դեպքում, օրինակ՝ անվճար խանութներ և շուկաներ կազմակերպելիս՝ առանց այտեղ բնակվելու։
Սքվորթերները հինականում պահանջում են տարածքի սեփականության իրավունք՝ այնտեղ փաստացի բնակման հիման վրա, այլ ոչ ձևակերպված սեփականութան, այդ հատկությունով սքվոթինգը նման է «բացասական» կամ «թշնամական» տիրմանը (անգլ.՝ adverse possession), որի պատճառով տարածքի փաստացի տերը կարող է զրկվել իր տարածքից, ստանալ իրավաբանական սահմանափակումներ և այլն։
Սքվոթինգը լայն տարածում է ստացել Անգլիական հեղափոխության ժամանակ[1]։ Կրոմվելի բանակի ստորաբաժանումները պայքարում էին սքվոթերների դեմ[1]։
Ժամանակակից սքվոթերների համար օրինակ են ծառայում Կոպենհագենի Քրիստիանիա շրջանի փորձը, քանի որ պարզապես լքված զորամասերը գրավելով՝ իրենք կառավարությունից ստացել են ոչ միայն այդ տարածքում ապելու իրավունք, այլ նաև Քրիստիանիայի համար հատուկ՝ «պետությունը պետության մեջ» կարգավիճակ։
Սքվոթինգին նոր թափ և անվանում են տվել Իտալիայում երիտասարդական ենթամշակույթին պատկանող անձիք՝ 1970 թվականին, ինչի արդյունքում նրանք սկսել են «զավթված ինքնակառավարվող հասարակական կենտրոնների» աննախադեպ զանգվածային (իտալ.՝ Centri Sociali Occupati Autogestiti) շարժումը, որն այնուհետև տարածվել է այլ երկրների հասարակական կյանքում։
Իսպանիայում սքվոթինգը հայտնի է «օկուպա» անվանումով (իսպ.՝ okupa), իսպաներեն «occupar»՝ գրավել բառից։
Սքվոթինգ երևույթը տարածվել է նաև թվային տարածությունում՝
ՌԴ օրենսդրության համաձայն՝ անտեր տարածքը յուրացնել ցանկացողները պետք է այնտեղ ապրեն 15 տարի՝ առանց որևէ մեկից թաքնվելու[8][9]։
2012 թվականի իրավաբանական օգնության, դատավճիռների և պատիժների մասին ակտի 144-րդ բաժնի համաձայն (Legal Aid, Sentencing and Punishment of Offenders Act 2012), 2012 թվականի սեպտեմբերի 1-ից բնակելի շենքում սքվոթինգը դարձել է քրեական խախտում։ Ոչ բնակելի տարածքում սքվոթինգը կարող է լինել քաղաքացիական կամ քրեական օրենսդրության խախտում՝ կախված հանգամանքներից։ Սեփականատերերի կամ օրինական բնակիչների կողմից գույքի վերադարձը կարող է պահանջել իրավական ընթացակարգ կամ ոստիկանության միջամտություն։
Պատմականորեն անգլիական օրենքում կա մի նորմ, որը հայտնի է որպես «adverse possession», որը սահմանում է, որ տարածքի սեփականացումը կարող է լինել միայն 12 տարի մշտական և անվիճարկելի բնակվելու դեպքում (10 տարի՝ չգրանցված անշարժ գույքի դեպքում)։ Գործնականում դա կարող է բարդ լինել, քանի որ սքվոթերը պետք է դատարանում ապացուցի, որ ինքը մշտապես բնակվել է շենքում կամ հողամասում այս ամբողջ ընթացքում։ Այս նորմը հիմնովին փոխվել է 2002 թվականին՝ հողերի գրանցման մասին օրենքի ընդունումից հետո։ Որպես հետևանք, փաստատի տիրապետման 10 տարի հետո սքվոթերը կարող է դիմել՝ տարածքը սեփականություն դարձնելու համար՝ որոշակի կանխավճար տրամարդրելուց հետո (fee simple)։ Սակայն նախորդ սեփականատերը դրա մասին իմանալուց հետո ունի բողոքարկման ինչպես նաև անհամաձայնություն արտահայտելու իրավունք[10]։
2022 թվականին դատարանը հրաժարվել է վտարել սքվոթերներին Ամստերդամում Yandex-ի հիմնադի Արկադի Վոլոժի տնից[11][12][13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.