իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ստեֆանո Կոլանտուոնո (իտալ.՝ Stefano Colantuono, հոկտեմբերի 23, 1962[1], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել պաշտպանի դիրքում։
Ստեֆանո Կոլանտուոնոն կարիերան սկսել է D սերիայի «Վելետրի» ակումբում, այնուհետև հանդես է եկել «Տերնանա» ակումբի С սերիայում։ 1984 թվականին տեղափոխվել է В սերիայի «Արեցո» թիմ, իսկ մրցաշրջանից հետո նորամուտը А սերիայում նշել է «Պիզա» ակումբում։ Այնուհետև Կոլատուոնոն խաղացել է Իտալիայի բարձրագույն լիգայում «Ավելինոյի», «Կոմոյի» և «Ասկոլիի» կազմում։
1991 թվականին Կոլանտուոնոն ֆուտբոլից հեռացել է մինի ֆուտբոլ, որտեղ խաղացել է «Ռոմայում»՝ հաղթելով Իտալիայի առաջնությունում։ Դրանից հետո Կոլանտուոնոն վերադարձել է մեծ ֆուտբոլ, որտեղ խաղացել է Իտալիայի ցածր լիգաների թիմերում։ Ստեֆանոյի կարիերան ավարտել է «Սամբենեդետտեսե» ակումբում, ուր տեղափոխվել է 2000 թվականի նոյեմբերին։
Իր մարզչական կարիերան Կոլանտուոնոն սկսել է «Սամբենեդետտեսե» ակումբում, որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան՝ մրցաշարի ավարտից 9 տուր առաջ հրավիրվելով թիմի նախագահ Լուչիանո Գաուչիի կողմից։ «Սամբենեդետտեսի» հետ Կոլանտուոնոն առաջին իսկ մրցաշրջանում մտավ C1 սերիա՝ հաղթելով բոլոր խաղերում, որոնցում նա ղեկավարում էր թիմը՝ ակումբը հասցնելով մրցաշարի 5-րդ տեղը։ Այնուհետև Կոլանտուոնոն մարզեց B սերիայի թիմերը՝ «Կատանիան» (9-րդ տեղ) և «Պերուջան», որը նա հասցրեց փլեյ-օֆֆ փուլ, բայց դրանում ակումբը պարտվեց «Տորինոյին»։ Այս ակումբների հետ աշխատելու ընթացքում Կոլանտուոնոն, որը չուներ մարզչական արտոնագիր, եղել է Գաբրիելե Մատրիչչանիի օգնականը։
2005 թվականին Կոլանտուոնոն գլխավորել է «Ատալանտան», որի հետ առաջին իսկ մրցաշրջանում հաղթել է B սերիայում, իսկ հաջորդ տարի թիմը գլխավորել է 7-րդ տեղը Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2007 թվականի մայիսի 31-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Պալերմո» ակումբը[2]՝ հրավիրվելով թիմի նախագահ Մաուրիցիո Ձամպարինիին։ Սակայն արդեն նոյեմբերի 26-ին հեռացվել է մի շարք պարտություններից հետո, որոնցից մեկը «Յուվենտուսից» 0:5 հաշվով կրած պարտությունն էր[3]։ 2008 թվականի մարտի 24-ին Կոլանտուոնոն կրկին գլխավորեց «Պալերմոն», սակայն թիմի հետ ընդամենը 1 խաղ անցկացրեց առաջնությունում՝ հեռանալով իր պաշտոնից սեպտեմբերի 4-ին՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում «Ուդինեզեից» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո։
2009 թվականի հունիսի 15-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Տորինո» ակումբը, որը անցել է սերիա В՝ կնքելով 1 մրցաշրջանի պայմանագիր։ Արդեն նոյեմբերի 29-ին Կոլանտուոնոն հեռացվել էր թիմի խաղի անբավարար արդյունքների պատճառով. նրան փոխարինել էր Մարիո Բետտեգան[4]։ 2010 թվականի հունվարի 10-ին Կոլանտուոնոն կրկին նշանակվել է ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Բետեգային[5]։
Ուղիղ մեկ տարի անց Կոլանտուոնոն դարձավ «Ատալանտայի» գլխավոր մարզիչը[6]։
2015 թվականի մարտի 4-ին հեռացվել է «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այնուհետև այդ պաշտոնը զբաղեցրել է Էդոարդո Ռեյան[7]։
2015 թվականի հունիսի 4-ին Կոլանտուոնոն գլխավորել է «Ուդինեզե» ակումբը[8]։ Պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով[9]։ 2016 թվականի մարտի 14-ին՝ A սերիայի 2015/16 մրցաշրջանի 29-րդ տուրի «Ուդինեզե»-«Ռոմա» (1:2) տնային հանդիպումից մեկ օր անց, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից[10]։
2016 թվականի նոյեմբերի 7-ին նշանակվել է B սերիայի «Բարի» ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ[11]։
2017 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակվել է «Սալերնիտանա» B սերիայի ակումբի գլխավոր մարզիչ[12]։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին վերադարձել է A սերիայում հանդես եկող «Սալերնիտանա»[13]։ 2022 թվականի փետրվարի 15-ին՝ 2021/22 մրցաշրջանի А սերիայի 25-րդ տուրի «Ջենոա»-«Սալերնիտանա» (1:1) խաղից 2 օր անց, պաշտոնանկ է արվել[14]։ 2024 թվականի մարտի 19-ին վերադարձել է «Սալերնիտանայի» մարզչի պաշտոնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.