From Wikipedia, the free encyclopedia
Ստեփան Պետրովիչ Կրաշենիննիկով (ռուս.՝ Степа́н Петро́вич Крашени́нников, հոկտեմբերի 18 (29), 1711, նոյեմբերի 11, 1711[1] կամ հոկտեմբերի 31 (նոյեմբերի 11), 1711[2], Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] - փետրվարի 12 (23), 1755[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), Սիբիրի ռուս հետազոտող, բնագետ և աշխարհագրագետ։ Նա 18-րդ դարի սկզբներին տվել է Կամչատկայի առաջին ամբողջական նկարագրությունը։ 1745 թվականին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Կամչատկայի Կրաշենիննիկով հրաբուխը անվանակոչվել է իր պատվին։
Ստեփան Կրաշենիննիկով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18 (29), 1711, նոյեմբերի 11, 1711[1] կամ հոկտեմբերի 31 (նոյեմբերի 11), 1711[2] Մոսկվա, Ռուսական թագավորություն[3] |
Մահացել է | փետրվարի 12 (23), 1755[4] (43 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Գերեզման | Lazarev Cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բուսաբան, ճանապարհորդ հետազոտող, մարդաբան, բնագետ և աշխարհագրագետ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն և բուսաբանություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա, Academic Gymnasium at the St. Petersburg Academy of Sciences? և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] |
Գիտական ղեկավար | Յոհան Գմելին |
Եղել է գիտական ղեկավար | Constantin Ivanovich Scepin? |
Հայտնի աշակերտներ | Constantin Ivanovich Scepin? և Իվան Լեպյոխին |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | S.Krasch. |
Stepan Krasheninnikov Վիքիպահեստում |
Կրաշենիննիկովը սովորել է Մոսկվայի Սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում (1724–32), որտեղ Լոմոնոսովը եղել է իր դասընկերը։ Որպես Վիտուս Բերինգի էքստենսիվ պատրաստություն Կամչատկայի երկրորդ գիտարշավի համար՝ ակադեմիայից ընտրվել են 12 ուսանողներ՝ որպես պրոֆեսորների պոտենցիալ ինտերններ կամ օգնականներ. Կրաշենիննիկովը նրանցից մեկն էր։ Այսպիսով, նա հետագայում շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգում, մինչ Կամչատկայի երկրորդ գիտարշավը ձեռնարկելը (1731–42)[6]:
Կրաշենիննիկովը ուսումնասիրել է բույսերը, կենդանիները և հանքաքարերը, բայց ի վերջո նրա մոտ Սիբիրի պատմության և աշխարհագրության վերաբերյալ առաջացել է մեծ հետաքրքրություն[6]։ Գիտարշավի սկզբնական շրջանում՝ Ուրալյան լեռներից և արևմտյան Սիբիրից դեպի Յենիսեյսկ ճանապարորդության ժամանակ, նա ուղեկցել է պրոֆեսոր Գմելինին։ Նա կատարել է բազմաթիվ զննումներ բնագիտության, ազգագրության և լեզվաբանության վերաբերյալ, օրինակ՝ էվենկների (տունգուսներ) և բուրյաթների բառապաշարի արձանագրությունները։ Յակուտսկում Բերինգի շտաբներից գիտարշավի պրոֆեսորներ Գմելինին և Գերհարդ Ֆրդրիխ Միլլերը Կրաշենիննիկովին ուղարկում են Օխոտսկ և Կամչատկա, որպեսզի տուն կառուցի և կատարի նախնական դիտարկումներ։ Այսպիով, նա դարձավ գիտարշավի՝ թերակղզու մասին ամենաշատ գիտելիքն ունեցող անդամը։ 1755 թվականին իր դիտարկումների մասին հրատարակել է ("Описание земли Камчатки"[7][8], անգլերեն թարգմանվել է Ջեյմս Գրիվի (1764) կողմից՝ «Կամչատկայի պատմությունը[9][10]» վերնագրով) գրքում։ Նա նկարել է հանգուցյալ Ջորջ Վիլհելմ Սթելլերի ձեռագրերի վրա։ Բացի շրջանի մանրամասնորեն հաշվարկված բույսերից և կենդանիներից, տեղեկություններ կային նաև իտելմենների և կորյակների լեզվի և մշակույթի վերաբերյալ։
Կրաշենիննիովը Կամչատկայի երկրորդ գիտարշավի վրա անց է կացրել 10 տարի։ Սանկտ Պետերբուրգ վերադառնալիս՝ 1745 թվականին, գրել է և պաշտպանել իր դոկտորի աստիճանը ձկնաբանության գծով։ Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում նշանակվել է օգնական, ավելի ուշ՝ ակադեմիայի Բուսաբանական այգու տնօրեն և համալսարանում՝ բնական գիտությունների պրոֆեսոր։ Նա եղել է այն 26 ռուսներից մեկը, որ 18-րդ դարում դարձել են ակադեմիայի անդամ[6]։ 1752 թվականին Կրաշենիննիկովը գնացել է իր վերջին գիտարշավին Լադոգա լճի և Նովգորոդի շրջաններ, որպեսզի ուսումնասիրի բուսական աշխարհը։ Մահացել է մինչ իր դիտարկումները հրատարակելը, որոնք հրատարակվել են Դավիթ դե Գորտերի կողմից[11]։
20-ից ավելի տեսակներ անվանվել են ի պատիվ նրա[12], օրինակ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.