From Wikipedia, the free encyclopedia
Բժշկության մեջ ստենտը մետաղյա կամ պլաստմասե խողովակ է, որը տեղադրվում է անատոմիական անոթի կամ լուսանցքի մեջ, որպեսզի այն բաց և անցանելի լինի։ Ստենտավորումը ստենտի տեղադրումն է։ Կա տարբեր նպատակներով օգտագործվող ստենտների լայն տեսականի, այդ թվում ընդլայնվող պսակային, անոթային և ուղեղային ստենտներից, մինչև պարզ պլաստիկ ստենտներ, որոնք ապահովում են երիկամի և միզապարկի միջև մեզի հոսքը։
Ստենտ | |
---|---|
Ենթադաս | medical equipment? և medical implant? |
MeSH | D015607 |
MedlinePlus | 002303 |
Ստենտը պետք է տարբերվի շունտից։ Շունտը խողովակ է, որը կապում է մարմնի այն մասերը, որոնք նախկինում անոթային կապ չունեին, թույլ տալով արյան/հեղուկի անմիջական հոսքը։ Ստենտերը և եւ շունտերը կարող են պատրաստվել նմանատիպ նյութերից, բայց կատարել երկու տարբեր գործառույթներ[1]։
Տեսակ և նկարագիր | Պատկեր |
---|---|
Պսակային ստենտները տեղադրվում են պսակային անգիոպլաստիկայի ժամանակ։ Պսակային ստենտների առավելապես օգտագործվում են զարկերակային անոթները վերականգնելու համար, որի մեջ տեղադրվում է մետաղական ստենտ, դեղաթմիջոցնեի արտազատող ստենտ, կենսաներծծվպղչ ստենտ, կամ երկակի թերապիայի ստենտ (երկու դեղաանյութերի և կենսաինժիներացված ստենտի համադրությամբ)։ | |
Անոթային ստենտները սովորաբար տեղադրվում են որպես ծայրամասային անոթային անգիոպլաստիկայի մի մաս։ Ծայրամասային ստենտներով բուժվող ամենատարածված մարմնի մասերը ներառում են քնային, զստային, ազդրային զարկերակները։ Արտաքին սեղմման և այդ վայրերում մեխանիկական ուժերի ենթարկվելու պատճառով ճկուն ստենտային նյութերը, ինչպիսին է նիտինոլը, օգտագործվում են ծայրամասային ստենտների տեղավորման մեծ մասում[2]։ | |
Ստենտային փոխպատվաստ կամ դեղանյութով պատված ստենտը անոթային ստենտի այն տեսակն է, որը շրջապատված է հյուսվածքային ծածկույթով։ Դրա արդյունքում ստեղծվում է ամբողջական խողովակ, որը, սակայն ընդլայնվում է որպես մետաղական ստենտ։ Դեղանյութով պատված ստենտները օգտագործվում են էնդովասկուլյար վիրահատական գործընթացներում, ինչպիսին է էնդովասկուլյար անևրիզմը։ Ստենտային փոխպատվաստները նույնպես օգտագործվում են անոթային նեղացումների և հեմոդիալիզի համար օգտագործված ֆիստուլաների բուժման համար։ | |
Միզածորանային ստենտներ օգտագործվում են միզածորանի աշխատանքը ապահովելու համար, որը կարող է վնասված լինել, օրինակ, երիկամային քարի պատճառով։ Այս մեթոդը երբեմն օգտագործվում է որպես ժամանակավոր միջոց, խցանված երիկամի վնասը կանխելու համար, մինչև կկատարվի քարի հեռացումը։ | |
Պրոստատիկ ստենտները տեղադրվում են միզապարկ, շագանակագեղձային և առնադամային միզուկի միջոցով, որպեսզի թույլ տան ջրահեռացումը միզապարկից։ Սա երբեմն պահանջվում է շագանակագեղձային բարորակ հիպերտրոֆիայի ժամանակ։ | |
Կերակրափողային ստենտները հանդիսանում է պալիատիվ բուժում, զարգացած կերակրափողային քաղցկեղի ժամանակ։ | |
Լեղուղիների ստենտները ապահովում են լեղու արտահոսքը դեպի լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ և տասներկումատնյա աղիք`վերընթաց խոլանգիտ (լեղուղիների բորբոքում) ժամանակ, որն առաջանում է լեղաքարերի պատճարով։ | |
Գլաուկոմայի դրենաժային ստենտները վերջին զարգացումներն են և որոշ երկրներում սպասում են հաստատմանը։ Դրանք օգտագործվում են ներերակային ճնշումը նվազեցնելու համար, ապահովելով հեղուկի հեռացումը վիրափողակի միջոցով։ | |
Ստենտների այլ օրինակներն են տասներկումատնյա աղիքի, ուղիղ աղիքի և ենթաստամոքսային գեղձի ստենտները, որոնց անունները մատնանշում են դրանց տեղադրման վայրը։ |
Արիել Ռոուինը իր «Ստենտ. մարդը և խոսքը կանգնած պսակային մետաղական պրոթեզի հետևը» հոդվածում նկարագրում է ստենտ բառի ներկայիս ընդունելի ծագումը, որը բխում է ատամնաբույժի՝ Չարլզ Թոմաս Ստենտի անունից։ Ստենտը հայտնի է ատամնաբուծության ոլորտում իր առաջընթացով։ Չարլզ Թոմաս Ստենտը ծնվել է 1807 թվականի հոկտեմբերի 17-ին, անգլիական Բրայտոն քաղաքում։ Նա Լոնդոնի ատամնաբույժ էր, և շատ հայտնի է գուտապերչի հիման վրա ստեղծված ատամնաբուժական կաղապարներով։
«Ստենտինգ» տերմինը իր բայական ձևով օգտագործվել է դարերի ընթացքում հագուստի ամրապնդման գործընթացը նկարագրելու համար (բառի տվյալ նշանակության օգտագործումը այլևս չի կիրառվում ըստ Oxford English Dictionary-ի) և ոմանք կարծում են, որ սա է «ստենտինգ» տերմինի ծագումը։ Ըստ Merriam Webster-ի երրորդ միջազգային նոր բառարանի, ստենտ բայը զարգացել է Միջին Անգլերեն stenten բայից, որը extenten բայի կրճատ տարբերակն է և նշանակում է ձգվել, ինչը, իր հերթին, ծագել է լատիներեն extentus բառից։ Ուրիշները վերագրել են «ստենտ» բառը պլաստիկ վիրաբույժ Յան Ֆ. Էսսերին, որը 1916 թվականին օգտագործեց ատամնաբուժ Չարլզ Ստենտի կողմից 1856 թվականին ստեղծված քիմիական միացությունը՝ ատամների հետքը ստանալու համար դեմքի ձևը կրկնելու նպատակով, դեմքի վերակառուցման ժամանակ։
Ամբողջական պատկերը նկարագրված է Journal of the History of Dentistry ամսագրում[3]։ Ըստ հեղինակի, Ստենտի միացության կիրառումը դեմքի վերակառուցման գործընթացի հիման վրա սկսվեց ներմարմնային ստենտների օգտագործումը, որպեսզի անոթները անցանելի մնան։
1986 թվականին Լոզանում Ուլրիխ Զիգվարտ-ի կողմից բժշկական պրակտիկայում օգտագործվող առաջին ինքնընդլայնվող «ստենտները» ի սկզբանե կոչվում էին «Wallstents» `իր հեղինակի` Հանս Վոլստենի անունով[4][5]։ Հուլիո Պալմազ և մյուսները ստեղծել են փուչիկով ընդլայնվող ստենտ, որն այժմ ունի լայն կիրառություն[6]։
Պսակային ստենտի առաջին օգտագործումը սովորաբար վերագրվում է Ժակ Պուելին և Ուլրիխ Զիգվարտին, երբ նրանք 1986 թվականին Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում ստենտավորեցին հիվանդին։ Այն օգտագործվել է որպես հենարան, որը կանխում էր այդ անոթի փակումը և դրա միջոցով խուսափում պսակային զարկերակի ստենոզի վերականգնումից (ռեստենոզից)։ Ստենոզի վերագնգնունը այդպիսի իրավոճակ է որտեղ սպիացած հյուսվածքը աճում է ստենտի մեջ և խանգարում է անոթային հոսքին։ Դրանից անմիջապես հետո, 1987 թվականին, Հիլիո Պալմազը (ով հայտնի է փուչիկ-ընդլայնվող ստենտի արտոնագրման համար) և Ռիչարդ Շատզը փոխպատվաստել են նմանատիպ ստենտ Գերմանիայում։ Այս մետաղական ստենտների օգտագործումը օգնեց նվազեցնել պսակային վիրահատություններից հետո տեղի ունեցող ռեստենոզի դեպքերը՝ 30-40%-ից մինչև 20-30%։
Թեև բազմաթիվ բժիշկներ ստեղծել են ստենտներ, առաջին Սննդի և դեղերի գործակալության կողմից հաստատված ստենը ստեղծել ել Չեսարե Ջանթուրկոն և Գարի Ս. Ռոբինը։
Ռեստենոզի հետագա նվազեցման համար կիրառվել են դեղամիջոցներ արտազատող ստենտներ (DES), որոնք պատված են հակապրոլիֆերատիվ նյութերով։ Կենդանիների ուսումնասիրությունները և հետագայում կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ արդյունքում ռեստենոզը նվազում է մոտավորապես 5%-ով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.