From Wikipedia, the free encyclopedia
Ստանիսլավ Մոնյուշկո (լեհ.՝ Stanisław Moniuszko, բելառուսերեն` բելառուս․՝ Станіслаў Манюшка, մայիսի 17, 1819[1][2][3][…], Ուբել, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4] - հունիսի 4, 1872[2][5][6][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[7][1][4][…]), բելառուս և լեհ կոմպոզիտոր, խմբավար։
Ստանիսլավ Մոնյուշկո | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Stanisław Moniuszko |
Ծնվել է | մայիսի 17, 1819[1][2][3][…] Ուբել, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4] |
Երկիր | Ռուսական կայսրություն և Լեհաստան |
Մահացել է | հունիսի 4, 1872[2][5][6][…] (53 տարեկան) Վարշավա, Ռուսական կայսրություն[7][1][4][…] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն և երգեհոն |
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Կրթություն | Մինսկի արական գիմնազիա |
Անդամակցություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
Ամուսին | Aleksandra Müller? |
Ստորագրություն | |
Stanisław Moniuszko Վիքիպահեստում |
Լեհ հոր և հայուհի մոր զավակ։ Մայրը՝ Ելիզավետա (Էլժբետա) Մաջրսկան, եղել է արդյունաբերող, ծնունդով կոստանդնուպոլսեցի Յան Մաջարսկու (Հովհաննես Մաջարյանց) դուստրը, հայրը՝ Չեսլավ Մոնյուշկոն, եղել է մինսկցի կալվածատեր[8][9]։ Երաժշտության առաջին ուսուցչուհին եղել է մայրը։ 1827-40-ին երաժշտական կրթություն է ստացել Վարշավայում, Մինսկում, Բեռլինում։ 1838-ին հրատարակել է «Երեք երգը»` Ադամ Միցկևիչի խոսքերով։ 1948-50-ին բնակվել է Վիլնյուսում, 1858-ին դարձել Վարշավայի «Վելկի» թատրոնի խմբավար։ 1964-ից եղել է Երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր։ Գրել է 15 օպերա, 50 դաշնամուրային պիես, վեց կանտատ, վեց պատարագ, լարային երկու կվարտետ, նախերգանքներ, վոդևիլներ, խմբերգեր, ռեքվիեմ, օպերետ։ Հիմնադրել է լեհական ազգային («Հայկ», 1848) և բելառուսական («Գեղջկուհին», բեմադրվել է 1852-ին, Մինսկում) օպերաները[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.