From Wikipedia, the free encyclopedia
Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիոր (ռուս.՝ Станислав Викентьевич Косиор, նոյեմբերի 6 (18), 1889[1], Վենգրուվ, Węgrów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[2] - փետրվարի 26, 1939[3][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1907)։
Ստանիսլավ Կոսիոր | |
Կուսակցություն՝ | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 6 (18), 1889[1] |
Ծննդավայր | Վենգրուվ, Węgrów County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան[2] |
Վախճանի օր | փետրվարի 26, 1939[3][1] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ամուսին | Ելիզավետա Կոսիոր |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է կուսակցության Նարվա-Պետերգոֆյան շրջանային կոմիտեի, ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի և դրա գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել է ՌՍԴԲ(բ)կ VII (ապրիլյան) կոնֆերանսին և ՌՍԴԲ(բ)կ VI համագումարին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը (1917)։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի ՈւԿ(բ)կ կազմակերպիչներից։ 1918 թվականին ընտրվել է ՈւԿ(բ)Կ ընդհատակյա աջափնյա կոմիտեի քարտուղար։ 1919 թվականին ղեկավարել է ՈւԿ(բ)կ ԿԿ Անդրճակատային բյուրոն, Անտոն Դենիկինի զորքերի թիկունքում տարվող ընդհատակյա աշխատանքները։ 1920 թվականին եղել է ՈւԿ(բ)կ ԿԿ, 1922 թվականից՝ ՌԿ(բ)կ ԿԿ Սիբիրյան բյուրոյի, 1925-1928 թվականներին՝ ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քարտուղար, 1928 թվականից՝ ՈւԿ(բ)կ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1938 թվականի հունվարից՝ ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Կուսակցության XII — XVII համագումարների պատգամավոր, XII համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամության թեկնածու, XIII — XVII-ում՝ անդամ։ 1927 թվականից՝ ՀամԿ(բ)կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930 թվականից՝ անդամ։ Եղել է Կոմինտերնի VI, VII կոնգրեսների պատգամավոր։ Ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.