From Wikipedia, the free encyclopedia
Ստամոքսահյութ, ստամոքսի լորձաթաղանթի գեղձերից արտադրվող մարսողական հյութ։
Անգույն հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ, պրոտեազներ, որոնք իրականացնում են սպիտակուցների ճեղքման սկզբնական փուլերը, փոքր քանակությամբ լիպազներ, որոնք ազդում են հիմնականում էմուլգացված ճարպերի վրա, աղաթթու (մարդու ստամոքսում կազմում է 0,4-0,5%), լորձ և հանքային աղեր։ Աղաթթուն ստամոքսում գտնվում է ազատ և մասամբ սպիտակուցների հետ կապված վիճակում։ Այն ակտիվացնում է ֆերմենտները, հեշտացնում սպիտակուցների ճեղքումը՝ առաջացնելով դրանց բնազրկում և ուռչեցում, պայմանավորում է ստամոքսահյութի մանրէասպան հատկությունը, խթանում աղիքների հորմոնների արտադրությունը։ Ստամոքսահյութի ֆունկցիայի որոշ խանգարումների դեպքում ստամոքսում աղաթթվի պարունակությունը կարող է ավելանալ կամ նվազել մինչև լրիվ բացակայությունը (ախիլիա)։ Լորձի բաղադրության մեջ են մտնում մուկոպրոտեիդները, որոնք ստամոքսի լորձաթաղանթը պաշտպանում են մեխանիկական և քիմիական գրգռիչներից։
Ստամոքսահյութում պարունակում է նաև «ներքին գործոն» (Կասլի գործոն), որը նպաստում է վիտամին Ba 12-ի ներծծմանը։ Սարդու ստամոքսում օրական արտադրվում է մինչև 2 լ ստամոքսահյութ։ Ստամոքսահյութի քանակությունը, բաղադրությունը և հատկությունները փոխվում են սննդի բնույթից կախված, ինչպես նաև ստամոքսի, աղիքների, լյարդի հիվանդությունների դեպքում։ Կենդանիներից ստացված ստամոքսահյութը օգտագործում են մարսողության օրգանների որոշ հիվանդությունների բուժման նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 102)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.