Ստամբուլի եվրոպական ափ (հայտնի է նաև Ռումելիի ափ անվամբ), Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջանների և թաղամասերի հավաքական անվանումը։

Thumb
Ստամբուլի քարտեզը։ Ձախ մասում գտնվում է քաղաքի եվրոպական հատվածը։
Բոսֆորի ընդհանուր համայնապատկերը Սարայբուրնու պատմական թաղամասից։ Կենտրոնում Բոսֆորի կամուրջն է, ձախում՝ քաղաքի եվրոպական հատվածը, իսկ աջում՝ ասիականը (փետրվար, 2013 թվական)։
Բոսֆորի ընդհանուր տեսարանը քաղաքի Քյուչուքսյու թաղամասից։ Կենտրոնում գտնվում է Սուլթան Մեհմեդ Ֆաթիհի կամուրջը, ձախում՝ քաղաքի եվրոպական հատվածը, իսկ աջում՝ ասիականը (փետրվար, 2013 թվական)։

Հայտնի չէ, թե եվրոպական անվանումը որ դարաշրջանից է կիրառվում, սակայն Ռումելիի ափ անվանումը կիրառվում է Օսմանյան կայսրության ժամանակներից։

Ստամբուլի եվրոպական հատվածի հյուսիսային մասում գտնվում են Էյուփ, Գազիօսմանփաշա և Չաթալջա շրջանները, իսկ հարավային հատվածում՝ Ֆաթիհ, Զեյթինբուրնու, Բաքըրքյոյ, Քյուչյուքչեքմեջե, Ավջըլար, Բյույուքչեքմեջե և Սիլիվրի շրջանները։ Բոսֆորի նեղուցի ափին են գտնվում Էմինյոնյու, Բեյօղլու, Բեշիքթաշ, Սարըյեր շրջանները։ Ներքին շրջաններ են համարվում Բեհչելիևլերը, Բաղջըլարը, Գյունգյորենը, Էսենլերը, Բայրամփաշան, Քյաղըթհանեն և Շիշլին[1]։

Սուլթանգազին, Բեյլիքդյուզյուն, Էսենյուրթը, Արնավութքյոյը և Բաշաքշեհիրը նորակառույց թաղամասեր են, որոնք հիմնադրվել են 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հետագայում Էսենյուրթը ներառվել է Ֆաթիհ թաղամասի կազմում։

Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող շրջանների ցանկ

Տես նաև

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.