From Wikipedia, the free encyclopedia
Սսի պայմանագիր, 1194 թվականին կնքված պայմանագիր Կիլիկյան Հայաստանի և Անտիոքի դքսության միջև Սիս քաղաքում։ Երկու երկրների միջև սահմանային վեճերը կարգավորելու և բարեկամություն հաստատելու պատրվակով, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազը (1173-1205) 1193 թվականին Լևոն Ռուբինյան իշխանին հրավիրել է բանակցության՝ նրան ձերբակալելու և իրեն ձեռնտու պայմանագիր պարտագրելու մտադրությամբ։ Սակայն Լևոն Բ-ն հանդիպման վայրը փոխել է Կաստոն բերդը, ինքը ձերբակալել դքսին և նրան տարել Սիս։ Նրանց միջև հաշտության պայմանագիրը ստորագրվել է տևական բանակցություններից հետո՝ Երուսաղեմի թագավորի միջնորդությամբ։ Դուքսն ընդունել է Լևոն Բ-ի գերագահությունը, վերադարձրել դեռևս 1185 թվականին զավթած սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը) հայկական հողերը, ինչպես նաև Ասորվոց դրունք ռազմական կարևոր հանգույցը։ Պայմանագիրն ամրապնդվել է դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ։ Բոհեմունդ III Կակազն ազատ է արձակվել՝ Ռայմոնդ որդուն պատանդ թողնելով Սսում։ Պայմանագրի կնքումից չորս տարի անց Լևոնը օծվել է Կիլիկիայի հայոց թագավոր։
Սսի պայմանագիր | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1194 թ. Սիս |
Կողմեր | Կիլիկյան Հայաստան
Անտիոքի դքսության |
Մի քանի տարի անց Լևոն Բ որդեգրել է հանկարծամահ եղած Ռայմոնդի գահաժառանգ որդի Ռուբենին և նրան հռչակել նաև իր գահաժառանգը (Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միացնելու նպատակով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 84)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.