From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ տուն, կառավարական վարչական շենքերի համալիր Երևանում, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի (նաև Դիվանագիտական ակադեմիայի), արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի նախարարությունները[1]։
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Փողոց | Վազգեն Սարգսյան փողոց և Զաքյան փողոց |
Հարկեր | 9 |
Մակերես | 30 000 քառակուսի մետր |
Սեփականատեր | ՀՀ ԱԳՆ, Հայաստանի արդարադատության նախարարություն, Հայաստանի կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի մշակույթի նախարարություն և Հայաստանի սփյուռքի նախարարություն |
Համալիրն ընդգրկում է նախկին Սևան հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ Գլխավոր դատախազության շենք ընկած հատվածը /որտեղ նախկինում, մինչ այրվելը, տեղակայված էր ՀՀ արդարադատության նախարարությունը/, և Վազգեն Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոցի հատվածը[2]։
Կառույցի ընդհանուր շինարարական մակերեսը կազմում է մոտ 30 000 մ2, համալիրի առաջին գծի վրա կառուցված շենքերն ունեն մինչև 24 մ բարձրությամբ 6 հարկ, հետևի գծում՝ մինչև 9 հարկ։ Վարչական երկու մասնաշենքերը միմյանց կապված են ստորգետնյա ավտոկայանատեղիով։
Վազգեն Սարգսյան փողոցի կողմից կամարակապ շքամուտքն ունի 12.5 մ լայնություն և 16.5 մ բարձրություն, գլխավոր հատակագծում տեղադրված է հանդիպակաց ուղղությամբ գտնվող՝ Դեղատան փողոցի առանցքի վրա, որով տարածական կապ է ստեղծվում Շահումյանի արձանի ետևում գտնվող ջրավազանի հետ։
Մինչև երկրորդ հարկ ճակատները երեսպատված են բազալտե սալերով, երկրորդ հարկից վերև, Վազգեն Սարգսյան փողոցի երկայնքով՝ Ստեփանակերտի Սզնեկի հանքավայրի սպիտակ գույնի բնական քարով, իսկ մնացած ճակատները տրավերտինե սալիկներով։
Համալիրի նախագծի մշակման ճարտարապետական հայեցակարգի հիմք է հանդիսացել նախկինում այս հատվածում գտնվող՝ Արդարադատության նախարարության շենքի ծավալատարածական հորինվածքը (ճարտարապետ՝ Նիկողայոս Բունիաթյան)։ Նոր նախագծում վերամշակված ձևով կրկնվել են ոչ միայն ճակատների կոր պլաստիկան և կարմիր գծի նկատմամբ տարածական կուրդոներային լուծումները, այլև վերաշեշտադրված է նախկինում գոյություն ունեցող աշտարակը՝ այն դարձնելով կոմպոզիցիոն առանցք Շահումյանի հրապարակի նկատմամբ։
Գլխավոր վարչական մասնաշենքի տարբեր գերատեսչությունների համար նախատեսված մուտքերն առանձին են՝ իրենց նախասրահներով, վերելակներով և աստիճանավանդակներով։ Գլխավոր մասնաշենքի ետնամասում կա վարչական հրապարակ, որտեղից իրականացվում է հետիոտնի շարժը դեպի տարբեր նախարարություններ, բացի Արտաքին գործերի նախարարությունից. վերջինիս համար նախատեսված է պաշտոնական պատվիրակությունների ավտոմեքենաներով մուտքը ներքին բակ[3]։
Որպես նոր շինություն՝ հաշվի են առնված բոլոր այն պայմանները, որոնք ժամանակի պահանջն են և, օրինակ, նախատեսված չէին հին շենքերում։ Կարծում եմ՝ այդ նոր համալիրում նախարարությունների աշխատակիցների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծված կլինեն՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով։ - Մկրտիչ Մինասյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ |
Համալիրի նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Նախագծի գլխավոր կոնստրուկտորը Պոլ Չաթալբաշյանն է, գլխավոր ինժեները՝ Հրաչ Սարգսյանը, կապալառուն՝ «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ստեփան Ախոյան)։ Պատվիրատուի գործառույթները «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ-ն իրականացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման պետական հիմնարկի կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.