Սպիտակ Ավստրալիա
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ Ավստրալիա (անգլ.՝ White Australia Policy), Ավստրալիայի ներգաղթի քաղաքականության շրջանակներում քաղաքական որոշումների համալիր, որը 1901 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ սահմանափակել է «գունավոր» միգրանտների հոսքը: «Սպիտակ Ավստրալիա» անվանումը ոչ պաշտոնական է, այն օգտագործվել է որպես հովանոցային տերմին այն օրենքների համար, որոնք ստեղծվել են Ասիայից (հատկապես Չինաստանից) և Խաղաղ օվկիանոսի կղզիներից (հատկապես Մելանեզիայից) ներգաղթյալների համար Ավստրալիա միգրացիան արգելելու նպատակով: 1949-1973 թվականներին այդ օրենքներն աստիճանաբար վերացվել են։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/1910_White_Australia_badge.png/200px-1910_White_Australia_badge.png)