From Wikipedia, the free encyclopedia
Մելանեզիա, Օվկիանիայի կղզեխմբերից մեկը Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում։
Մելանեզիա ֆր.՝ Mélanésie | ||
' | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Պապուա Նոր Գվինեա Ֆիջի Նոր Կալեդոնիա Սողոմոնյան Կղզիներ | |
Ընդհանուր մակերեսը | 940 000 կմ2 | |
Բնակչություն | 6 500 000 մարդ | |
Երկարությունը մոտ 5000 կմ է։ Գլխավոր կղզիներն ու կղզիախմբերն են՝ Նոր Գվինեա, Ֆիջի, Բիսմարկի կղզեխումբ, Սողոմոնյան Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնյան։ Տարածությունը 956,3 հզ կմ է, բնակչությունը՝ մոտ 4 միլիոն (1980 թ.)՝ պապուասներ, մելանեզիացիներ, միկրոնեզիացիներ։
Կղզիներն ունեն մայրցամաքային և հրաբխային ծագում, լեռնային մակերևույթ (բարձրությունը՝ մինչև 5029 մ, Նոր Գվինեա կղզում)։ Կազմված են բյուրեղային, փոխակերպված և նստվածքային ապարներից։ Ծանծաղուտներում շատ են կորալային խութերը։ Առկա է ժամանակակից հրաբխականությունը, հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման հասարակածային և մերձհասարակածային է, հարավային կղզիներում՝ արևադարձային։ Գետային ցանցը խիտ է։ Հյուսիսային կղզիները ծածկված են հասարակածային անտառներով։ Շատ են էնդեմիկ տեսակները։ Կենդանական աշխարհը մոտ է ավստրալիականին։ Կան կոկոսյան արմավենու, կաուչուկատուների, շաքարեղեգի, կակաոյի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են անասնապահությամբ ու ձկնորսությամբ։ Կա փայտամթերում, խեցիների ու սադափի որս և հավաք, նիկելի, կոբալտի, քրոմի, մանգանի, ոսկու հանույթ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելանեզիա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.