Սպիտակագլուխ ծովարծիվ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակագլուխ ծովարծիվը (լատին․՝ Haliaeetus leucocephalus), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուն է, որը բնակվում է Հյուսիսային Ամերիկայում։ Լինելով մայրցամաքի օրնիտոֆաունայի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը[օր. 1], այս թռչունը քարարծվի հետ միասին էական դեր են խաղում տարածաշրջանի երկրների մշակույթների և սովորությունների մեջ։ Տիպիկ արծիվների հետ ունի արտաքին նմանություն (անգլերենում հենց այդպես էլ անվանում են՝ eagle), սակայն ի տարբերություն նրանց, մասնագիտացած են ձկների որսում։ Այդ պատճառով թռչունները տեղակայվում են ծովափերին և մեծ ջրամբարների ափերին։ Ծովարծիվը ձուկը բռնում է ջրի մակերեսից, բայց նրա հետևից չի սուզվում, ինչպես իր ցեղակից ջրարծիվը։ Բացի իր հիմնական կերից, սպիտակագլուխ ծովարծիվը որսում է ջրալող թռչուններ և ոչ մեծ կաթնասուններ։ Թռչունը հաճույքով այլ փետրավոր գիշատիչներից խլում է որսած ձուկը, ինչպես նաև վերցնում է ջրի երեսին լողացող սատկած ձուկը և սնվում է ցամաքային կենդանիների լեշերով։
Սպիտակագլուխ ծովարծիվ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Haliaeetus leucocephalus
(Linnaeus, 1766)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Կլոր տարի, բազմացում
Ամառային արեալ,բազմացում Ձմեռային արեալ Միայն չուի ժամանակ ★ - Պատահական վկայություններ | ||||||||||||||
|
Որպես կանոն, սպիտակագլուխ ծովարծիվը խուսափում է մարդկանցից և բնակվում է մարկանց բնակավայրերից հեռու։ Զույգերը հավատարմությունը պահպանում են երկար տարիներ, գրեթե ողջ կյանքում։ Բազմանում են տարին մեկ անգամ՝ ծնելով մեկից երեք ձագ։ Հատուկ ճանաչելիություն ձեռք են բերել նրանց ճյուղերից շիված բները, որոնք իրենց հսկա չափերի շնորհիվ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Կյանքի տևողությունը միջինում կազմում է 15-20 տարի, իսկ անազատության մեջ քիչ ավելի։
1782 թվականին արծիվը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ ազգային թռչունը, նրա պատկերները հայտնվել են գերբի վրա, նախագահական դրոշի վրա, թղթադրամների և երկրի այլ ատրիբուտների վրա, ինչպես նաև ազգային կորպորացիաների լոգոտիպերի վրա։ Չնայած հանրաճանաչությանը, 19-րդ և 20-րդ դարերում թռչունը ապրել է թվաքանակի անկում, որի հետևանքով թռչնի պահպանությունը դարձել էր առաջնային խնդիր։ Տեսակի դեգրադացիայի հիմնական պատճառը զանգվածային ոչնչացումները և մարդու տնտեսական գործունեությունն էին։ Հատկապես աղետալի հետևանքներ ունեցավ միջատների ոչնչացման մեջ կիրառվող դուստերը։ Բնապահպանական միջոցները և ինսեկտիցիդների օգտագործման արգելքը բերեց տեսակի քանակի աստիճանական կարգավորման։ 2000-ականններին տեսակի կարգավիճակը ճանաչվեց բարեկյաց։ Չնայած դրան, ԱՄՆ-ում գործում են օրենքներ, որոնք արգելում են թռչնի սպանությունը և տիրապետումը առանց համապատասխան թույլտվության։