Սպանություն Մորգ փողոցում (պատմվածք)
From Wikipedia, the free encyclopedia
Սպանություն Մորգ փողոցում (երբեմն թարգմանվում է որպես «Սպանություններ Մորգ փողոցում», «Մորգ փողոցի կրկնակի սպանությունը»[1], անգլ.՝ The Murders in the Rue Morgue), ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոյի պատմվածքը, որը համարվում է գրականության պատմության մեջ դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը[2][3][4][5][6][7]։
Սպանություն Մորգ փողոցում անգլ.՝ The Murders in the Rue Morgue | |
---|---|
Հեղինակ | Էդգար Ալլան Պո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և Սպանություն փակ սենյակում |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Օգյուստ Դյուպեն |
Նկարագրում է | Փարիզ |
Հաջորդ | Մարի Ռոժեի գաղտնիքը |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Թուրինգիա |
Հրատարակիչ | Graham's Magazine |
Հրատարակման տարեթիվ | 1841 և ապրիլի 20, 1841 |
The Murders in the Rue Morgue Վիքիպահեստում |
Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականի ապրիլի 20-ին Ֆիլադելֆիայի Graham's Magazine հրատարակչությունում[8][9][10]։ «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1842) և «Գողացված նամակը» (1844) պատմվածքների հետ միասին նովելը կազմում է եռերկ ստեղծագործություն ֆրանսիացի ազնվական Օգյուստ Դյուպենի[11] մասին։ Գեղարվեստական շարքի մյուս պատմությունների և «Ոսկյա բզեզ» նովելի հետ միասին «Սպանություն Մորգ փողոցում» պատմվածքը ներառված է Էդգար Պոյի «տրամաբանական պատմվածքների» շարքում[2][12][13]։
Պատմվածքում երիտասարդ Օգյուստ Դյուպենը, որն ունի արտասովոր վերլուծական ունակություններ, հետախուզում է երկու կանանց դաժան և առեղծվածային սպանությունը, որն իրականացվել է Փարիզում` Մորգ փողոցում գտնվող տանը։
Դյուպենի՝ դետեկտիվ ժանրում առաջին հերոսի կերպարի բացահայտման և նրա արկածների նկարագրման համար Էդգար Պոն օգտագործել է բազմաթիվ ոճաձևեր, որոնք հետագայում օգտագործվել են այնպիսի հայտնի կերպարների նկարագրման համար, ինչպիսիք են Շերլոք Հոլմսը[14] և Էրքյուլ Պուարոն։
էդգար Պոյի պատմվածքին նախորդող երկու ստեղծագործությունները՝ Վոլտերի «Զադիգ կամ ճակատագիր» պատմվածքը և Էռնստ Հոֆմանի «Մադմուազել դը Սկյուդերի» նովելը[15], ունեն դետեկտիվ ժանրին բնորոշ տարրեր։